12.27.2011

Ձկան յուղը ավելի արդյունավետ է ազդում, քան հակաքաղցկեղային թերապիան:

Դեկտեմբեր 29, 2011  meddaily
Ձկան յուղը վաղուց է իր տեղը գրավել բժշկությունում, նյարդային համակարգի եւ սրտի վիճակի վրա դրական ազդեցությամբ: Այժմ գիտնականները ձկան յուղի բաղադրամասը առաջարկում են օգտագործել որպես լեյկեմիայի դեմ պայքարի լիարժեք գործիք, գրում է Diets in Review:

Ըստ Պենն Սթեյտ պետական ​​համալսարանի, դելտա-12-protaglandin J3 (D12-PGJ3) միացությունը, ընդունակ է նպատակային ազդել այն ցողունային բջիջներ վրա, որոնք զարգացնում են լեյկեմիան: Փորձարկումները ցույց են տվել, որ միացությունը սպանում է կրծողների օրգանիզմի քրոնիկ միելոլեյկոզի ցողունային բջիջները:

Հայտնի է, որ այս միացությունը, ճարպային էյկոզապենտային /eicosapentaenoic/ թթու ածանցյալը պարունակվում է ձկան յուղում: Սակայն որոշ նյութափոխանակիչներ ինչպիսիք են Omega-3 կարող են ընտրովի սպանել ցողունային բջիջները (ոսկրածուծի թաղանթում), որոնք քաղցկեղ են առաջացնում, պաշտպանելով հիվանդության կրկնությունից:

Ցողունային բջիջների սպանությունը տեղի է ունենում p53 գենի ակտիվացման միջոցով, որը ցողունային բջիջներին ծրագրավորում է մահվան: Դեղաքանակը որ օգտագործվել է կրծողների վրա եղել է 600 նանոգրամ: Մոտ ապագայում գիտնականները պատրաստվում են այդ միացությունը փորձարկել մարդկանց վրա:
Մեջբերումներ անելիս հղումը http://lurerarm.blogspot.com պարտադիր է:

Комментариев нет:

Отправить комментарий

Գտեք մեզ ֆեյսբուքում