12.29.2011

Եկեղեցի գնալը փոխարինում է արյան բարձր ճնշման հաբերին:

Դեկտեմբեր 29, 2011 News-medical.net
Նորվեգիայի գիտության եւ տեխնոլոգիաների համալսարանի փորձագետները բացահայտել են, որ գոյություն ունի կապ եկեղեցում անցկացրած ժամանակի, եւ տղամարդկանց ու կանանց մոտ արյան ավելի ցածր ճնշման միջեւ, հայտնում է News-medical.net -ը: Այսպիսով, ինչքան ավելի շատ ժամանակ է մարդը ծախսում այնտեղ, այնքան ավելի է նրա մոտ նվազում ճնշումը:

Ավելի վաղ, ԱՄՆ - ի փորձագետներ ասել էին, որ հնարավոր է կապ լինի ճնշման եւ եկեղեցական այցելությունների միջեւ: Սակայն գիտնականները կասկածում էին հնարավոր է արդյոք այդ եզրակացությունները ունիվերսալ համարել, թե ԱՄՆ - ում են դրանք միայն գործում:
Իսկ Նորվեգիայի Նորդ - Տրենդելագ մարզում, որտեղ անցկացվել էր հետազոտությունը, բնակչության շուրջ 90% - ը Նորվեգիայի պետական ​​եկեղեցու անդամներ են. ԱՄՆ -ում, ինչպես նշվեց ավելի մեծ կրոնական բազմազանություն է: Գումարած, եկեղեցի են գնացել մարզի բնակչության շաբաթական շուրջ 4% - ը, իսկ Ամերիկայում - 40% -ը:

1984 թվականից, Նորդ - Տրենդելագ գավառի բնակիչները (ընդամենը 120 000 մարդ), մասնակցել են երեք ուսումնասիրությունների: Ի լրումն կյանքի եւ առողջության ռիսկերի գնահատականի, հետազոտողները վերլուծել են նրանց բարեկեցությանը նպաստող գործոնները: Մասնավորապես, հարցման մասնակիցների մոտ հարցերով ստուգվում էին հումորի զգացումը, մասնակցությունը մշակութային միջոցառումներին, նաեւ կրոնական համոզմունքների համեմատականը:

Ըստ հետազոտության հեղինակներից մեկի, պրոֆեսոր Յոստեյն Հոլմի /Jostein Holm/, արյան ճնշման ցուցիչը, ընտրվել էր որպես ընդհանուր առողջության մարկեր, իր հարմարության համար: Այսպիսով, կրոնական ակտիվությունը (այսինքն, եկեղեցում ծախսված ժամանակի մեծ քանակությունը), ավելի լավ առողջական վիճակի պատճառ է: Ընդ որում, գիտնականները չեն բացառում, որ իսլամի եւ հուդաիզմի հետեւորդների մոտ լինեն տարբեր արդյունքներ:
Մեջբերումներ անելիս հղումը http://lurerarm.blogspot.com պարտադիր է:

Комментариев нет:

Отправить комментарий

Գտեք մեզ ֆեյսբուքում