12.27.2011

Բժիշկները զարթխումի /похмелье/ դեմ պայքարի ունիվերսալ մեթոդ են մշակել:

Դեկտեմբեր 30, 2011թ.

Ընդհանուր համոզմունքը, համաձայն որի ալկոհոլը փրկում է զարթխումից սխալ է շեշտում են ամերիկացի մասնագետները: Լոյոլա համալսարանի բժշկական կենտրոնից դոկտոր Ահարոն Մայքլֆելդերը /Aaron Mayklfelder/ կազմել է առաջարկություններ: Շնորհիվ դրա մենք կարող ենք ճիշտ ձերբազատվել զարթխումից, գրում է UPI.com:
Նախ, մինչեւ երեկույթը պլանավորեք, թե որքան առավելագույն ալկոհոլ եք խմելու: Բժիշկները տղամարդկանց խորհուրդ են տալիս 3 ժամվա մեջ չգերազանցել հինգ բաժակը, եւ կանանց նույն ժամանակամիջոցում 3 բաժակը: Բացի այդ, ձեզ ոչ մի վնաս չի պատճառի իբուպրոֆենը /ibuprofen/ կամ այլ հակաբորբոքային դեղահաբերը:

Երեկույթի ընթացքում սկզբում ավելի լավ է ուտել, եւ միայն դրանից հետո սկսել խմելը (ուտելիքը դանդաղեցնում է ալկոհոլի տարածումը): Պետք է դանդաղ խմել, նախընտրելի է ամեն բաժակ ալկոհոլից հետո մի բաժակ սովորական ջուր խմել, որպեսզի կանխվի ջրազրկումը: Կօգնի նաեւ վիտամին В պարունակող հավելումները:

Խմելուց հետո Մայքլֆելդերը խորհուրդ է տալիս լավ քնել,  չշարունակել խմելը եւ  մեքենա չվարել: Հաջորդ առավոտ առաջարկվում է շատ ջուր խմել, նորից վիտամին  В ընդունել եւ մարզվել: Ակտիվ մարզումների ընթացքում արյան շրջանառությունը երեք անգամ արագանում է: Նշանակում է, այն ավելի արագ է անցնում լյարդի եւ երիկամների միջով, դուրս հանելով տոքսինները:
Մեջբերումներ անելիս հղումը http://lurerarm.blogspot.com պարտադիր է:

Комментариев нет:

Отправить комментарий

Գտեք մեզ ֆեյսբուքում