Ալլա Պուգաչովան հինգերորդ անգամ ամուսնացավ: Այս մասինը առաջինը իր միկրոբլոգում հայտնեց Մաքսիմի մոտ ընկեր Նիկոլայ Բասկովը: Որպես ապացույց ներկայացնելով Գալկինի լուսանկարը ամուսնական մատանին ձեռքին:
Արարողությունը տեղի է ունեցել մի քանի օր առաջ, իսկ իրադարձությունը կնշվի դեկտեմբերի 25 -ին, մոսկովյան ռեստորաններից մեկում: Տոնակատարությունը կմասնակցեն միայն նորապսակների հարազատները եւ մոտ ընկերները:
Պուգաչովան 62 տարեկան է Գալկինը 35 եւ արդեն 10 տարի է ինչ ոչ պաշտոնապես միասին են, տես Պուգաչովայի պաշտոնական կայքում:
- Հույս ունեմ, որ սա իմ վերջին ամուսնությունն է: - kp լրագրողներին ասել է Ալլան:
- Իսկ ես հույս ունեմ, որ իմ միակը կլինի - ավելացրել է Մաքսիմը:
Առաջիկա ծրագրերի մասին խոսելիս երգչուհին հայտնել է որ Մոսկվայում մի քիչ զբոսնելուց հետո Մաքսիմի հետ կուղեւորվեն հարսանեկան ճամփորդության:
Սա պաշտոնապես Պուգաչովայի հինգերորդ ամուսնությունն է, առաջին ամուսինը լիտվացի Միկոլաս Օրբակասն էր: Դրանից հետո ամուսնություններ են եղել ռեժիսոր Ալեքսանդր Ստեֆանովիչի, պրոդյուսեր Եվգենի Բոլդինի եւ երգիչ Ֆիլիպ Կիրկորովի հետ:
Նկարները kp ru եւ twitter.com/Orbakaite_K

![]() |
հրավիրածների թվում էր նաեւ Կիրկորովը |



![]() |
հարսանեկան տորթը |

Պուգաչովայի եւ Գալկինի ամուսնությունը: by lurerarm
Մեջբերումներ անելիս հղումը http://lurerarm.blogspot.com պարտադիր է:
Комментариев нет:
Отправить комментарий