12.23.2011

Նոր Տարի: Հոգեբանները զգուշացնում են...

Դեկտեմբերի 20, 2011 smoking-room.ru
Տոների մոտենալու հետ առեւտրի կետերը սկսում են ապրանքների զեղչեր առաջարկել: Հոգեբանները զգուշացնում են, որ այս ամիս շատ հեշտությամբ կարելի չափից շատ գումար ծախսել, հատկապես, եթե դուք դժվարանում եք վերահսկել ձեզ: Ըստ փորձագետների, այս վարքը կարող է դասակարգվել որպես լիարժեք հոգեկան խանգարում, ինչը սակայն, վատ է ուսումնասիրված, - նշում է CNN-ը.

Այդպիսի մարդկանց համար, գնումներ կատարելը էյֆորիայի զգացում է ստեղծում, դա նման է ալկոհոլի ազդեցության, - ասում է հոգեբան Բոննի Ֆորրեստը: Այնպես որ, ալկոհոլիկների նման, շոպոհոլիկներին /shopaholic/ դժվար է դիմակայել գայթակղությանը: Ըստ Ստենֆորդի համալսարանի փորձագետների, տվյալ հոգեկան խանգարումից տառապում են կանանց մոտ 6% - ը եւ տղամարդկանց 5.5% - ը:

Էյպրիլ Լեյն Բենսոնը, որ հեղինակ է "Գնել կամ չգնել. ինչու ենք գնում այդքան շատ, եւ ինչպես կանգ առնել» գրքի, - գտնում է, որ շոպոհոլիկների 30 -ից 50 տոկոսը ի վերջո, դառնում են ժլատ: Չնայած որոշ մարդիկ պարզապես նոր բաներ են գնում, ազատվելով հնից:

Երբեմն մարդիկ գնումներ կատարելու միջոցով, փորձում են փախչել կյանքի քաոսից (գնումներ կատարելը վերահսկման զգացողություն է հաղորդում): Նաեւ, այս խնդիրը կարող է կապված լինել մանկության հետ: Գուցե ծնողների ուշադրությունը համատեղվել են նվերներով: Կամ, ընդհակառակը, մարդը մանուկ հասակում զրկանքների է ենթարկվել:
Կա նաև տեսություն, համաձայն որի մարդը այսպիսով հաղթահարում է մահվան վախը: Եվ երբեմն շոպոհոլիզմը զարգանում է հանգեցնելով ալկոհոլիզմի եւ սննդային խանգարումների:
nor tari, amanor
Նաեւ . Նոր տարի.Բժիշկները խորհուրդ են տալիս
Մեջբերումներ անելիս հղումը http://lurerarm.blogspot.com պարտադիր է:

Комментариев нет:

Отправить комментарий

Գտեք մեզ ֆեյսբուքում