Մելինդա Սթար Գուիդոն այնքան փոքր է ծնվել, որ ծնված պահին լիովին տեղավորվում է բժշկի ձեռքի ափի վրա: Նա կշռում է շուրջ 9.5 ունցիա, որը համարժեք է 270 գրամի: Նա ամենափոքր երեխան է, որ երբեւէ ծնվել է աշխարհում: Այս չափի երեխաների մեծ մասը չեն գոյատեւում, բայց այժմ բժիշկները պատրաստվում են Սուրբ Ծննդյան տոներին աղջկան տուն ուղարկել:
1. Մելինդա Գուիդոն Լոս Անջելեսի վարչաշրջանի բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ խնամքի բաժանմունքում : Մելինդան ծնվել է վաղաժամկետ, մոր 24 շաբաթական հղիությունից հետո, կշիռը 9.5 ունցիա (270 գրամ): Նման ծննդյան քաշով վերապրածներից նման երկրորդ երեխան է Միացյալ Նահանգներում, եւ երրորդը աշխարհում:

2. Այժմ /նկարում/ Մելինդան 14 շաբաթական է: Լուսանկարում Մելինդա Սթար Գուիդոն ինկուբատորում է և բռնել է մոր ճկույթից, Լոս Անջելեսի շրջանի նորածինների բժշկական կենտրոնի ինտենսիվ խնամքի բաժին 14 դեկտեմբերի, 2011 թ.:
3. Հայդի Իբարրան /Heidi Ibarra/, աջից, նայում է իր երեխայի աչքերը հետազոտող ակնաբույժ Ջոն Հվոնգայի գործողություններին, 14 Դեկտեմբեր 2011 թ.
Մելինդան ծնվել է 24 շաբաթ հղիությունից, և ծնվաց պահից գտնվում է Հարավային Կալիֆոռնիայի բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ խնամքի բաժնում: Գրեթե ամեն օր նրան է այցելել նրա քսաներկու տարեկան մայրը: Բացի այդ, մայրը փորձում էր գիշերը երեխայի մոտ մնալ:
4. Հայդի Իբարրան գրկել է աղջկան, 14 դեկտեմբերի 2011 թ.:
5. Մելինդան բռնվում է մոր ճկույթից, 14 դեկտեմբերի 2011 թ.:
Այժմ Մելինդան 14 շաբաթական է, բժիշկները խոստանում են, որ Ծննդյան Տոներին փոքրիկը մոր հետ տանը կլինի:
Մեջբերումներ անելիս հղումը http://lurerarm.blogspot.com պարտադիր է:
Комментариев нет:
Отправить комментарий