1.28.2012

Ռիոի ողբերգությունը /վիդեո/:

Չորեքշաբթի երեկոյան 20, 10, եւ 4 հարկանի երեք շենք է փլվել Ռիո դե Ժանեյրոի կենտրոնում: Ողբերգությունը տեղի է ունեցել աշխատանքային օրվա ավարտին, սակայն շենքերում, որտեղ հիմնականում գրասենյակներ էին տեղաբաշխված, պահակային ծառայության աշխատակիցներ էին գտնվում: Վեց մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:

Լրատվամիջոցները հաղորդել են, որ շենքի փլուզման վայրում հինգշաբթի երկու զոհվածի մարմին է գտնվել: Անհետ կորած է համարվում 16 մարդ:


Փլուզման պատճառները դեռ պարզված չեն:

-----

Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգի գրառումով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի այս գրառումը պարտադիր է:

Комментариев нет:

Отправить комментарий