1.28.2012

Թինա Կանդելակին ցույց է տվել իր անկեղծ լուսանկարները:

Հունվարի 28, 2012,
Ծննդյան տոներից հետո պոպուլյար հեռուստահաղորդավարուհի Թինա Կանդելակին իր երկու երեխաների հետ մեկտեղ հանգստանում էր Դուբայում:

Հետեւելով վերջին տարիների ընդհանուր միտումին, իհարկե նաեւ Անաստասիա Վոլոչկովայի օրինակին, շատ ռուսական աստղեր արձակուրդների ժամանակ սկսել են տեսախցիկի առջեւ հանվել: Արդեն իրենց անկեղծ լուսանկարներն են հրապարակել Ելենա Կոնդուլայնեն, Միխայիլ Զադորնովը, Վիկտորիա Բոնյան եւ շատ ուրիշներ: Այս ամենից ետ չի մնացել ռուսական հեռուստատեսության հաղորդավարուհի եւ գեղեցկուհի Թինա Կանդելակին: Նա իր կայքում վերջերս հրապարակած շատ անկեղծ լուսանկարներով ուրախացրել է իր երկրպագուներին:

Հարկ է նշել, որ Դուբայում անցկացրած հանգիստը շատ օգտակար է եղել եւ նկարներում Կանդելակին ուղակի գերազանց է դիտվում:

Բոլոր նկարները Կանդելակիի բլոգից են:

TV հաղորդավարուհին արձակուրդի ժամանակ երեխաների եւ դելֆինների հետ ծովափում անց կացնելու համար շատ ժամանակ չի տրամադրել, փոխարենը հաճելին համատեղել է օգտակարի հետ, հաճախելով թաիլանդական մարմնամարզության դասընթացների եւ մարզասրահ: Թինան այդ դասերին հաճախել է իր ընկերոջ, մասնագիտությամբ ոսկերիչ  Սեւանի հետ, որի հետ Կանդելակին առաջին անգամ հանդիպել էր անցյալ տարի, Ստամբուլում անց կացրած արձակուրդի ժամանակ: Թինայի խոսքերով Սեւանը պատահաբար գործերի բերումով է այդ օրերին գտնվել ԱՄԷ -ում:



Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգի գրառումով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի այս գրառումը պարտադիր է:

Комментариев нет:

Отправить комментарий