Պրոֆեսիոնալ քիմմաքրում ZL սերվիս👌😍👩🔬👨🔬
Հեռ. 📲 095 780821, 📲094 780823
Կատարում ենք փափուկ կահույքի, գորգերի և սալիկների քիմմաքրում, բարձրակարգ նյութերով և սարքավորումներով։ Որակը երաշխավորում ենք։ 👇🌨️Խոլ - 10 000 դր
Բազմոց - 5000 դր
Բազկաթոռ - 2500 դր
Գորգ և սալիկ - քմ-500դր
Մատրաս - 4000 դ
#qimmaqrum #ximchistka #qimmaqrum #lvacum #maqrum
1.16.2013
Ինչո՞ւ չի բացահայտվում Հոկտեմբերի 27–ը: Ռոբերտ Քոչարյան- Սերժ Սարգսյան` հանցագործներ:
Ինչո՞ւ չի բացահայտվում Հոկտեմբերի 27–ը: Ռոբերտ Քոչարյան- Սերժ Սարգսյան` հանցագործներ:
Հեղինակ Զառա Հովհաննիսյան, գրող քաղաքացիական ակտիվիստ , 28 հոկտեմբերի 2012 թ. 0:05 · facebook.com
1.Ինչո՞ւ չի բացահայտվում Հոկտեմբերի 27–ը։ Իշխանությունը քայլեր ձեռնարկո՞ւմ է ոճրագործությունն ամբողջովին բացահայտելու համար:
Նախ հստակեցնենք, թե ինչ էր հոկտեմբերի 27-ը: Դա պետական հեղաշրջում էր, արյունալի մի էջ, որը չի բացահայտվի ներպետական որևէ ատյանում, քանի որ ոճրագործության պատասխանատուները դեռևս իշխանության ղեկին են: Երկու կարևոր դերակատար, Ռոբերտ Քոչարյան, ով այդ ժամանակ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնն էր զբաղեցնում և Սերժ Սարգսյան, ով Ազգային անվտանգության նախարարն էր ու այժմ է զբաղեցնում երկրի նախագահի աթոռը: Այնինչ, որպես պետական բարձրաստիճան այրերի կյանքի անվտանգության հիմնական պատասխանատու պիտի հեռացվեր Ազգային անվտանգության նախարարի պաշտոնից ու իսպառ մոռանար պետական համակարգում որևէ դերակատարում ունենալու հնարավորության մասին: Այս արյունոտ զույգը լուծում էր և մինչ այժմ էլ լուծում է մեկ խնդիր՝ գլխատել Հայոց պետականությունն ու չեզոքացնել ինքնիշխան երկրի ցանկացած դրսևորում: Սպանվեցին և որպես գործոն չեզոքացվեցին ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ով իր կերպարի ողջ հակասականությամբ հանդերձ ուներ հզոր Հայաստան կառուցելու տեսլական, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, հանրային հսկայական համակրանք վայելող անձ, ով խորհրդային տարիներին մեծ ներդրում է ունեցել երկրի զարգացման ու կայացման գործում, և նրանց աջակցող ու նրաց կողքին կանգնած պետական պաշտոններ զբաղեցնող այրեր: Փաստորեն երկրում վերացավ հակակշիռը՝ իշխանական թևերի միջև, որը զսպում էր ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածի կոպտագույն խախտմամբ նախագահի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Քոչարյանի հակապետական գործողությունները, ով Սերժ Սարգսյանի
հետ միասին զարգացրեց ու բարգավաճեցրեց երկրում առկա քրեաօլիգարխիկ համակարգն ու դարձյալ արյունալի ճանապարհով՝ Մարտի 1-ի ոճրագործությամբ, փոխանցեց իշանությունն իր գործընկերոջը: Ինչպե՞ս կարող են քայլեր ձեռնարկել ոճրագործության բացահայտման ուղղությամբ, երբ իշխանության ղեկին կանգնածը՝ Հոկտեմբերի 27-ի գլխավոր դերակատարներից է: Այն 6 ձերբակալվածները՝ Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ովքեր կարող էին տալ անուններ ու կատարել բացահայտումներ, հերթով, առեղծվածային կերպով մեռնում են բանտերում: Նրանցից միայն երեքն են մնացել, ընդ որում Նաիրի Հունանյանի ու նրա եղբոր մասին որևէ տեղեկատվություն ստանալ հնարավոր չէ: Հանրության շրջանում միայն լեգենդներ են հյուսվում, թե ապրում են ԿԳԲ-ի շենքում հարմարեցված բանտախցում՝ արտոնյալ պայմաններում, կամ արդեն ստացել են իրենց վճարն ու հեռացել երկրից: Բացառված չէ, որ մի օր էլ լսենք, թե արդեն մահացել են սրտի հերթական նոպայից: Կար «27-ի» գործով անջատված մաս, որը վերաբերում էր կազմակերպիչներին: Ողջ պետական համակարգն ու իշխող կուսակցության վերնախավը միաբերան պնդում էին, թե ի՞նչ կազմակերպիչներ, միակ հանցագործները նրանք են, ովքեր ձերբակալված են: Արդյունքում՝ անջատված մասով գործը կարճվեց, թեման էլ փակված համարվեց: Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման վերջին տարիներին արդեն ոչ ոք չէր խոսում հոկտեմբորի 27-ի ոճրագործության մասին, մինչև 2007 թ. Հոկտեմբերի 26-ը, երբ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր հայտնի՝ «Իրերն իրենց անունով կոչելու ու հաշիվ պահանջելու ժամանակը» հանրահավաքային ելույթում նորից բարձրաձայնեց, արթնացրեց հանրությանը թմբիրից: Նրա կողքին էին Հոկտեմբերի 27-ի զոհերի հարազատները՝ Ստեփան Դեմիրճյանը, Արամ Սարգսյանը, ովքեր հույս ունեին, որ հանրային բողոքի ալիքի և ընտրությունների միջոցով իշխանափոխության հասնելով հնարավոր կլինի բացահայտել այդ ոճրագործությանը, որը՝ ներկա իշխանավորների ղեկին մնալու պարագայում անհնար է: Ինչ եղավ հետո, մենք բոլորս գիտենք՝ Մարտի 1:
2.Ի՞նչ ընդհանրություններ ունեն Մարտի 1-ը և Հոկտեմբերի 27–ը։
Այդ երկու ոճիրներն էլ ծրագրված պետական հանցագործություններ են, մի դեպքում, որպեսզի կենտրոնացվի իշխանությունը Ռոբերտ Քոչարյանի ձեռքում, մյուս դեպքում, որպեսզի նույն համակարգը վերարտադրվի, կատարվի փոխանցում Սերժ Սարգսյանին՝ չսասանելով երկիրն ինքնիշխանությունից զրկելու հրեշավոր ծրագիրը: Սակայն որքան էլ կոծկվեն այս երկու արյունալի հանցագործությունները, միևնույն է, հանրությունն իմանալու է ողջ ճշմարտությունն ու այս երկու անունները՝ Ռոբերտ Քոչարյան- Սերժ Սարգսյան, Հայոց պատմության մեջ մնալու են, որպես պետական դավաճանություն կատարծ, սեփական ժողովրդի դեմ բռնարարքներ իրականացրած, անձնական շահը՝ երկրի ինքնիշխանությունից վեր դասող հանցագործներ:
Ու դա կլինի հենց իրենց կյանքի օրոք, արդեն բացահայտումներ կատարվում են: Մեծ Բրիտանիայից քաղաքական ապաստան խնդրած՝ Ռուսաստանի անվտանգության ծառայության փոխգնդապետ Ալեքսանդր Լիտվինենկոն, ով պուտինյան վառչակարգի բազում հանցագործությունների բարձրաձայնողն էր, մասնավորապես Չեչենական պատերազմի հրահրման ու բնակելի շենքների պայթեցման գործում ՌԴ հատուկ ծառայությունների մասնակցության մասով, իր առեղծվածային մահվան նախաշեմին ամենայն պատասխանատվությամբ հայտարարել էր, որ տեղյակ է, ինչ է կատարվել Հոկտեմբերի 27-ին Հայաստանի պառլամենտի շենքում և դրա հետևում կանգնած են Ռուսաստանի Դաշնության հատուկ ծառայությունները: Ես նաև վստահ եմ, որ տարածաշրջանում կատարվող փոփոխությունների ու գերտերությունների ազդեցությունների գոտիների վերաբաշխման համատեքստում կլինեն նաև «Վիկիլիքս» հայտնի կայքի բացահայտումներ: Հանրությունն իմանալու է ճշմարտությունը, այն երկար ծածկել հնարավոր չէ:
3.Հոկտեմբերի 27-ի ոճրագործության պես երեույթներ ծնող նախադրյալները վերացե՞լ են մեր երկրում, թե՞ ոչ
Վերացել են, նման բան այլևս չի կրկնվի, քանի որ իշխանական համակարգն այժմ միաբևեռ է, չկա որևէ հակակշիռ, չկա մեկ պետական գործիչ, ով խոչընդոտում է Սերժ Սարգսյանի ապօրինի գործողությունների իրականացմանը: Մարտի 1-ն էլ չի կրկնվի, քանի որ լիովին ստրկամտության տարվող ժողովուրը, ում ամեն օր ներարկում են, թե աշխարհում գերտերերն են թելադրողը, դու դրա դեմ ոչինչ անել չես կարող, լուծիր քո համապազօրյա հացի դժվարին խնդիրն ու սուս, առայժմ չի ընդվզի: Հիմա կարևորն ազատագրվելն է հենց էդ ստրկամտությունից, թե չէ ցանկացած փոփոխություն դառնալու է հերթական վաճառքը՝ ստրուկների շուկայում:
P.S. Ես հիշում եմ Վազգեն Սարգսյանին, ով լրագրողների հետ Հայաստանի մարզերով շրջայցներ կատարելուց հետո, երբ նստում էինք սեղանի շուրջ՝ մի կտոր հացի, ինքնամոռաց, ռոմանտիկ ինքնամոռացությամբ երգում էր. «Երազի իմ երկիր Հայաստան...»: Հիշում եմ նաև Ռոբերտ Քոչարյանին, երբ Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո, Ռուսաստանի այն ժամանակվա վարչապետ Վլադիմիր Պուտինը եկավ Հայաստան: Նախագահականում՝ փակ դռների հետևում տեղի ունեցած հանդիպումից հետո նրանք միասին դուրս եկան մեզ՝ լրագրողներիս ընդառաջ: Ընդամենը երկու ամսից Ռուսաստանի նախագահի ղեկին հայտնված ու մինչ այժմ այդ գերտերությունը իր ձեռքում պահող մարդը հաստատակամորեն թփթփացնում էր Քոչարյանի ուսին, քաջալերում՝ որպես յուրային... Ինչո՞ւ չի բացահայտվում Հոկտեմբերի 27–ը: Ռոբերտ Քոչարյան- Սերժ Սարգսյան` հանցագործներ: Автор Zara Hovhannisyan, написано 28 октября 2012 г. в 0:05 · Պատրաստվել է Աշխարհի շուրջ
Комментариев нет:
Отправить комментарий