1.07.2013

Տալլինում 2013 թ հունվարի 1 -ից հասարակական տրանսպորտից օգտվելը անվճար է

Մինչ ապօրինի ճանապարհով ՀՀ  իշխանության եկած ու այն բռնազավթած ղարաբաղցի սրիկաների կլանը պատճառաբանելով էլէներգիայի թանկությունը Երեւանում վերացրեց տրամվայը եւ ոչ մեկ այլեւս չի կարող օգտվել այդ տրանսպորտից, Էստոնիայի մայրաքաղաքում ամբողջ հասարակական տրանսպորտը անվճար է դարձել:
Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում 2013 թ հունվարի 1 -ից հասարակական տրանսպորտից օգտվելը անվճար է դարձվել, դրանից ամեն օր 100 հազար մարդ է օգտվում: Արտոնությունից կարող են օգտվել Տալլին քաղաքի բոլոր 420 հազար բնակիչները, այդ նպատակով բոլորին կբաժանվեն 2013թ տրանսպորտից անվճար օգտվելու քարտեր, արդեն տրվել է 200 հազար: Ծրագրի իրականացման համար քաղաքային բյուջեյից 12 մլն. եւրո է հատկացվել:


Նյու-Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը այդ քայլը անվանել է իր երազանքների իրականացում, հաղորդում է էստոնական Postimees թերթը: Քաղաքապետը կարծում է, որ դա կկիրառվի նաեւ Նյու-Յորքում, սակայն ոչ մոտ ապագայում:
Աղբյուր ria
Պատրաստվել է Աշխարհի շուրջ

Комментариев нет:

Отправить комментарий