Պրոֆեսիոնալ քիմմաքրում ZL սերվիս👌😍👩🔬👨🔬
Հեռ. 📲 095 780821, 📲094 780823
Կատարում ենք փափուկ կահույքի, գորգերի և սալիկների քիմմաքրում, բարձրակարգ նյութերով և սարքավորումներով։ Որակը երաշխավորում ենք։ 👇🌨️Խոլ - 10 000 դր
Բազմոց - 5000 դր
Բազկաթոռ - 2500 դր
Գորգ և սալիկ - քմ-500դր
Մատրաս - 4000 դ
#qimmaqrum #ximchistka #qimmaqrum #lvacum #maqrum
12.21.2012
Ինչքա՞ն են վաստակում հայ աստղերը
Ինչքա՞ն են վաստակում հայ հայտնիները
Տարվա կարևորագույն տոնին` Ամանորին, շատ քիչ ժամանակ է մնացել: Ռուս հայտնիներն արդեն սկսել են կազմել իրենց ելույթների ցուցակները: Մեր հայտնիներն էլ Ամանորի գիշերը աշխատելու առումով չեն զիջում արտասահմանյան աստղերին: Իսկ ահա հոնորարների հարցում, ինչ խոսք, զիջում են: Թերևս հենց դա է պատճառը, որ esyes.am-ի հետ զրույցում որոշ հայտնիներ հրաժարվեցին հստակ գումար նշել, պատճառաբանելով, որ եթե խոսքը մեծ գումարների մասին լիներ, անպայման կնշեին:
Ներկայացնում ենք հայ և արտասահմանյան հայտնիների հոնորարներն ու համեմատությունը թողնում ձեզ:
Սիլվա Հակոբյանը
Այս տարի Ամանորի գիշերը երգչուհի Սիլվա Հակոբյանը երգելու է մի քանի ռեստորաններում: Երգչուհին հանդես է գալու նաև քաղաքից դուրս գտնվող ռեստորաններից մեկում: Սիլվան նշեց, որ հաճելի կլիներ այդ օրը տանը լինել, սակայն որպես երգչուհի պետք է նաև աշխատի: esyes.am-ի հետ զրույցում երգչուհու հայրը` Հակոբ Հակոբյանը, ով է նրա պրոդյուսերն է, նշեց միայն Հայաստանից դուրս համերգային ծրագրով մեկնելու գումարը, որը հասնում է մինչև 25.000 ԱՄՆ դոլարի:
Նարեկ Բավեյանը
Երգչուհի Նարինե Մկրտումյանը, ով ժամանկին երգում էր «4 տարբերակ» խմբում, Ամանորի գիշերը գործընկերների հետ երգելու է Դիլիջանում գտնվող ռեստորաններից մեկում: Երգչուհին մի քանի ժամով է լինելու նշված վայրում, ինչի համար վճարվելու է մոտ 2500 ԱՄՆ դոլար: Մի քանի տարի շարունակ Ամանորի գիշերը տանը չանցկացնող Նարեկ Բավեյանը մեկ երգը կատարում է 1500 դոլարով:
Միհրան Ծառուկյանը
Շատ աղջիկների սիրելի, սերիալային դերասան, երգիչ Միհրան Ծառուկյանը նախորդ տարիներին Ամանորի գիշերն աշխատել է երևանյան ժամանցի կենտրոններում: Նրա պրոդյուսեր Ալեքսանդր Ստեփանյանը esyes.am-ին հայտնեց, որ այս տարի երգչի հորորարները փոփոխվել են` կապված Միհրանի ռեյտինգի բարձրանալու հետ: Երգիչ Արամեն 2013-ը դիմավորելու է իր նորաբաց կարաոկե-ակումբում, իսկ թե ինչքան է «վարձատրվելու», հայտնի չէ:) Երգչի պրոդյուսեր Արտյոմ Հակոբյանը նշեց, որ Արամեն նախորդ տարիներին աշխատել է Ամանորի գիշերը, սակայն հոնորարների մասին գերադասեց լռել: Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը նույնպես աշխատելու է Ամանորի գիշերը` երևանյան ռեստորաններից մեկում. հոնորարների և այլ մանրամասների մասին Լիլիթի պրոդյուսեր և ամուսին Վահրամ Պետրոսյանը չցանկացավ բարձրաձայնել:
Արամեն
Սյուզի Մելիքյանը Նոր տարին ծնողների հետ դիմավորելու է Ծաղկաձորում, որտեղ ռեստորաններից մեկում և աշխատելու է, և նշելու է գալիք տարին: «Կարևորը երգով սկսեմ նոր տարին, իսկ հոնորարներն այնքնա էլ մեծ չեն»,-esyes.am-ին ասաց Սյուզին: Երգչուհի Արմինե Գրիգորյանը Ամանորի գիշերը լինելու է իր մշտական աշխատավայրում, ինչի պատճառով էլ հստակ հոնորար չունի, թեև այդ օրը հաստատ հավելավճար կստանա:
Հասմիկ Կարապետյանը
Ամանորի գիշերը երգչուհի Հասմիկ Կարապետյանը երգելու է և երևանյան ժամանցի կենտրոններից մեկում, որտեղ նա մշտական աշխատանք ունի: Ամանորի գիշերը նա Ծաղկաձորում երգելու հրավեր էլ ունի: Երգչուհու խոսքերով, անցած տարիների համեմատ իր մոտ գնային առումով ոչինչ չի փոխվել. «Ամեն մարդ ունի իր գնացուցակը. դա իմ և այն մարդկանց գործն է, որոնց հետ պայմանավորվել եմ և բնականաբար չեմ նշի հստակ գումար»:
Ստաս Միխայիլովը
Տարօրինակ է, բայց ռուս հայտնիներն անցած տարվա համեմատ ավելի քիչ գումար կպահանջեն իրենց ելույթների համար: Օրինակ` Ստաս Միխայիլովը Ամանորի ելույթի համար նախկինում ցանկանում էր 250 հազար եվրո, իսկ ահա այս տարի` 200 հազար եվրո: Նույն կերպ կարելի է դիտարկել նաև Ֆիլիպ Կիրկորովի և Նիկոլայ Բասկովի ելույթների արժեքները: Եթե նրանց համերգներն անցած տարի արժեին 150 հազար եվրո, ապա այս տարի հազիվ 100 հազար են կազմում:
Նիկոլայ Բասկովը
Զարմանալի չէ, որ ամենաբարձր գինը Ալլա Պուգաչովայի ելույթի համար է սահմանված: Ռուսական էստրադայի Պրիմադոննան, երեք տարի առաջ հայտարարելով իր կարիերայի ավարտը, չկարողացավ երկար ժամանակ ստվերում մնալ: Ըստ շրջանառվող լուրերի` երգչուհին իր վերադարձի մեծ շոուին է պատրաստվում: Ընդ որում` արդեն հայտնի է վերադարձի ժամանակը: Նա մեծ բեմ կվերադառնա դեկտեմբերին: Ինչ վերաբերում է կորպորատիվ միջոցառումներին` հաճույք ստանալու համար պետք է 250 հազար եվրո վճարել, այն էլ` երգչուհին 5 երգից ավել չի երգում:
Ալլա Պուգաչովան
Ամենասիրված շանսոն երգչուհի Ելենա Վաենգան, ով երեխայի ծնունդից հետո նոր է վերադարձել բեմ, ամանորյա ծրագրերում 40 րոպե ելույթ ունենալու համար 200 հազար եվրո է պահանջում: Երիտասարդ սերնդի ներկայացուցիչներից ամենաբարձր վարձատրվող երգչուհի Յոլկան ամանորյա ծրագրի համար 100 հազար եվրո է պահանջում: Այդքան արժեն նաև Վալերի Մելաձեի ելույթները:
Ելենա Վաենգան
Երգչուհի Զեմֆիրան ամանորյա միջոցառման համար 150 հազար եվրո է պահանջում: Հանրաճանաչ հաղորդավար Իվան Ուրգանտը մի քանի ժամ խոսելու համար 100 հազար, իսկ Սերգեյ Սվետլիկովը 50 հազար եվրո են պահանջում:
Րիհաննան
Րիհաննան Լոնդոնի Westfield առևտրի կենտրոնում տոնածառի վրա տոնական շղթաներ ամրացնելու համար 8 միլիոն դոլար է վաստակել: «Շնորհակալ ենք մեր հավատարիմ գնորդներին, որոնց համար շատ թանկ նվեր ունենք»,- հայտարարել է առևտրի կենտրոնի ներկայացուցիչը և նրանց ներկայացրել ամերիկայն դիվային. Այդ ժամանակ Րիհաննային թանկ նվեր` 8 միլիոն դոլարի կտրոն է հանձնել:
Բեյոնսեն
Որոշ երգիչներ այդպիսի միջոցառումների մասնակցելու համար կարող են նույնիսկ անվճար երգել, բայց ոչ Բեյոնսեն: Նա վճարովի արձակուրդից ու շքեղ զբոսանավի վրա ճամփորդությունից բացի, նաև 2 միլիոն դոլոր կպահանջի: Միայն նման դեպքում երգչուհին կմասնակցի ձեր կազմակերպած կորպորատիվ միջոցառումներին:
Jay-Z-ն
Ռեփեր Jay-Z-ին հարսնացուի նման պահանջկոտ չէ: Նա պատրաստ է երգել իր աշխատավարձի կեսի չափով: Սակայն 1 միլիոն դոլարը ընտանեկան կյանքում նույնպես մեծ ներդրում է: Հենց այդ նույն գումարով նա անցած տարի ելույթ ունեցավ Լաս Վեգասում կազմակերպված ամանորյա միջոցառմանը:
Christina Aguilera-ն
Սան Դիեգոյում կազմակերպված տեղական միջոցառման ժամանակ 1 ժամ ելույթ ունենալու համար Christina Aguilera-ն վաստակել է 1 միլիոն դոլար: Երեկույթին շքեղ տեսք հաղորդելու համար Փերիս Հիլթոնը 100-500 հազար դոլար է պահանջում:
Քիմ Քարդաշյանը
Քիմ Քարդաշյանը կարող է անգամ իր ծննդյան տարեդարձի միջոցով մեծ գումարներ վաստակել: Լաս Վեգասի գիշերային ակումբներում իր 30-ամյակը նշելու համար 500 հազար դոլար է վաստակել: Մասնավոր խնջույքներին մասնակցելու համար Սելենա Գոմեսը նվազագույնը 100 հազար դոլար է վաստակում: http://esyes.am
Պատրաստեցին Արևիկ Իսաջանյանը և Մարիաննա Պողոսյանը Պատրաստվել է Աշխարհի շուրջ
Комментариев нет:
Отправить комментарий