Պրոֆեսիոնալ քիմմաքրում ZL սերվիս👌😍👩🔬👨🔬
Հեռ. 📲 095 780821, 📲094 780823
Կատարում ենք փափուկ կահույքի, գորգերի և սալիկների քիմմաքրում, բարձրակարգ նյութերով և սարքավորումներով։ Որակը երաշխավորում ենք։ 👇🌨️Խոլ - 10 000 դր
Բազմոց - 5000 դր
Բազկաթոռ - 2500 դր
Գորգ և սալիկ - քմ-500դր
Մատրաս - 4000 դ
#qimmaqrum #ximchistka #qimmaqrum #lvacum #maqrum
12.05.2012
Լյուդմիլա Սարգսյանի հայտարարությունը
Այսօր ԱԺ-ում ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը հայտարարություն է արել Սեռժ Սարգսյանի ռեժիմի կողմից Հայոց պատմության դասագրքի կեղծման շուրջ
Լյուդմիլա Սարգսյանի հայտարարությունը.
«Արդեն շուրջ երկու շաբաթ մամուլում ամենաքննարկվող թեման Երևանի պետական համալսարանի կողմից հրատարակված «Հայոց պատմություն» դասագրքում 2008թ. մարտիմեկյան դեպքերի մասին տեղ գտած ակնհայտ կեղծիքներն են: Ամոթալի այս կեղծիքների հեղինակը գործող ռեժիմն է՝ իր ղեկավար, Երևանի պետական համալսարանի խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:
Այս անամոթության բոլոր համահեղինակները, անկասկած, ստանալու են իրենց արժանի գնահատականը: Ստանալու են հասարակությունից, իրենց ուսանողներից, իրենց զավակներից: Բայց հարցը շատ ավելի խորն է, քան ընդամենը նորագույն պատմության դասագրքում տեղ գտած աղաղակող կեղծիքները: Այսօրինակ զեղծարարությունը տանում է ազգային ինքնության, հայկական մշակույթի այլասերման: Թուրք և ադրբեջանցի պատմաբանները, իրենց երկրների քաղաքական շահերից ելնելով, անվերջ փորձում են աղավաղել հայոց պատմությունը՝ հրամցնելով բացարձակ անհեթեթության աստիճանի հասնող խեղաթյուրված տեղեկություններ:
Այս ամենին հայ պատմաբանները միշտ հակադարձել են անհերքելի փաստերով՝ պատմիչների վկայություններով, հայկական հնադարյա մշակութային հուշարձաններով:
Հիշագրված դասագրքում, մասնավորապես՝
1. 2008-ի նախագահական ընտրությանը հաջորդած շուրջօրյա խաղաղ հանրահավաքները գնահատվում են ապօրինի, թեև ոչ մի ընդդիմադիր չի մեղադրվել ու չի դատապարտվել այս հոդվածով: 2. Ընդդիմությունը մեղադրվում է խանութներ թալանելու, մեքենաներ հրկիզելու մեջ, մինչդեռ ընդդիմությունից ոչ մեկը դրա համար չի դատապարտվել։ 3. Դասագիրքը ուսանողին սովորեցնում է, թե մարտի 1-ին ցուցարարների կողմից ոստիկանության վրա հարձակում է եղել եւ փոխհրաձգություն, այլ խոսքով՝ երկուստեք հրազեն է օգտագործվել։ Մինչդեռ ընդդիմության՝ հարյուրավոր ձերբակալվածներից եւ ոչ մեկը մարտի 1-2-ին չդատապարտվեց ոչ միայն հրազեն օգտագործելու, այլ նույնիսկ կրելու համար:
4. Եվ ու՞ր է մեզ տանում այս ռեժիմը: Մարդիկ, ովքեր ներգրավված են այս կեղծիքների մեջ, ակամա փաստում են իրենց և գործող ռեժիմի լիակատար և վերջնական ձախողման մասին:
Փաստ է սակայն, որ վաղը նույն թուրք-ադրբեջանական քարոզչությունը վերը նշվածը մատուցելու է որպես անհերքելի ապացույց, թե ինչպես են հայերը կարողանում կեղծել պատմական փաստերը: Հայոց պատմության ու հայկական մշակութի այսօրինակ ակնհայտ կեղծումը մեզ համար արդեն ինքնության պահպանման խնդիր է դառնում:
Հաշվի առնելով վերոգրյալը` մենք պահանջում ենք անհապաղ շրջանառությունից հանել այդ անհեթեթ դասագիրքը, և մարտի մեկի իրադարձություններին անդրադառնալ այդ իրադարձություններից առնվազն 10 տարի հետո, երբ դա իսկապես կլինի պատմություն և ոչ թե քաղաքական գնահատականների առարկա»: Աղբյուր http://www.ilur.am/news/view/4647.html Պատրաստվել է Աշխարհի շուրջ
Комментариев нет:
Отправить комментарий