12.18.2012

Սեֆիլյան. Մանվել Գրիգորյանն ու Սեյրան Սարոյանը գեներալ կոչվելու իրավունք չպետք է ունենային.

 «Առավոտ»-ը Արցախյան պատերազմի մասնակից, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանին հարցրել է՝ ինչպե՞ս կգնահատի Արցախյան պատերազմի հերոս-գեներալներ Մանվել Գրիգորյանի, Սեյրան Սարոյանի աշխատանքը Ազգային խորհրդարանում: Այս գեներալների մուտքը խորհրդարան ունի՞ արդյոք իմաստ, ի՞նչ տեսակ հարցեր կարող են լուծել նրանք:

    «Անշուշտ, իմաստ չունի, նաև էստեղ գեներալներ հասկացողությունը ինձ համար ընկալելի չէ, որովհետև այդ մարդիկ ինձ համար գեներալներ չեն, նրանք ընդհանրապես գեներալ կոչվելու իրավունք չպետք է ունենային: Դժբախտաբար, այսօր այդպես են կոչվում, բայց իմ պատկերացրած սպան, իմ պատկերացրած հայ գեներալը բոլորովին այլ հատկանիշներ պետք է ունենա»:

    «Այն հարցին, թե ինչո՞ւ է նա այդպես արտահայտվում, մի՞թե պատճառն այն է, որ գեներալները չեն ընդդիմանում, հնազանդ վերաբերմունք ունեն իշխանությունների հանդեպ, թերթի զրուցակիցն ասաց. «Ոչ միայն, նրանք բազմաթիվ պարամետրերով չեն համապատասխանում իրենց կոչմանը»»,- գրում է թերթը:
Պատրաստվել է Աշխարհի շուրջ

Комментариев нет:

Отправить комментарий