11.29.2012

Մարտի 1 -ի խելոք ձևի քաղաքականացումը

Բլոգում գրել էի "Հակահարված" art խմբի երիտասարդների վրա Համալսարանի պատմության դեկանի կազմակերպած հայտնի հարձակման մասին, որից հետո չիմանալով որ այդ ամենը տեսագրվել է, շտապել էր հերքել որ նման բան է տեղի ունեցել:
Բայց այդ մարդը վտանգավոր է ոչ միայն այն առումով, որ ի պաշտոնե շփվում է ուսանողների հետ. այլեւ իր հատկությունները գործնականում է օգտագործում, մասնավորապես ձեռնարկներ է հրատարակում, սուտ հորինվածքներ տարածելով այդտեղ, մարտի 1 եւ միջազգային կառույցների 2008 թ. ընտրությունների գնահատականի մասին.

Զարմանալի հայտարարություն է արել ՀՀ կրթության և գիտության նախարարը:
Ա. Գեւորգյանը առաջարկում է -չզարմանալ, իսկ Աշոտյանին առաջարկում է  այդ հակահայկական դասգրքով բացի իր ընտանիքից, այլ տեղ քարոզ չիրականացնել .

Արմեն Աշոտյան_ՀՀ կրթության և գիտության նախարար.  
Հայոց պատմության դասագրքի շուրջ

ստեղծվող լրատվական աղմուկը ցավ է պատճառում: Համալսարանական կոլեկտիվի կողմից ներկայացված տեսակետը կարելի է չկիսել, քննադատել և վիճարկել միմիայն գիտականության հենքի վրա: Ակադեմիական ազատությունների սահմանափակման, այլակարծության ճնշման, քաղաքական հետապնդման այս յուրովի դրսևորումն ափսոսանք է առաջացնում: Հասկանելի է, որ պետք է փորձեն քաղաքականացնել, բայց կարող են դա գոնե խելոք ձևի անել:
Ինչ վերաբերում է մարտի մեկի իրադարձություններին և զոհերին, գովելի կլիներ, եթե հայտնի քաղաքական շրջանակները այդ ամենի մասին հիշեին նաև այլ առիթներով, օրինակ, իրենց քաղաքական առևտրի ընթացքում:
5 տարվա մեջ ՀԱԿ-ական շրջանակները այդպես էլ ուրիշ ոչ մի քաղաքական արդյունք չստեղծեցին: Մնում է կրկին փորձել շահարկել այդ ողբերգական իրադարձություները և սեփական անփառունակ քաղաքական ուղին շարունակել առատորեն շաղախել մեր 10 հայրենակիցների արյամբ: 
http://www.facebook.com/armen.ashotyan/posts/4845105083635
Արեգ Գեւորգյան.
Չզարմանաք, եթե Սերժ Սարգսյանի բթամիտ ծառաները շուտով ձեզ կոչ անեն չքաղաքականացնել նախագահական ընտրությունները:

Անմեղսունակության ինչպիսի պաշար հարկավոր է ունենալ դատապարտելու համար Մարտի 1-ի քաղաքականացումը, երբ 2008-ի իրադարձությունները Հայասատանի նորագույն պատմության ամենաքաղաքական էջերից են:

Տրամաբանության բոլոր սահմանները խախտվում են, երբ պատմության կամայական ներկայացումը դիտարկվում է որպես
նորմալ երևույթ և ներկայացվում է ինչպես, այսպես կոչված, համալսարանական կոլեկտիվի (ՀՀԿ-ականներից կամ նրանց սպասարկուներից կազմված) սուբյեկտիվ տեսակետ:

Սա ոչ այլ ինչ է, քան իշխանությունների կողմից կազմակերպված դավադրություն Հայաստանի Հանրապետության, հայ ժողովրդի նկատմամբ:

Հ.Գ Արմեն Աշոտյանին, որը չնայաց իր երիտասարդ տարիքին սպառել է իր վաղեմության և պիտանելիության ժամկետները և, որ այսքան հավանում է պատմության վերջին դասագիքը խորհուրդ կտամ այդ դասգրքով հակահայկական քարոզն իրականացնել բացառապես սեփական ընտանիքի անդամների վրա և չփորձել պղծել մեր երեխաների ուղեղները:
http://aregevorgyan.blogspot.com/2012/11/blog-post_28.html

Комментариев нет:

Отправить комментарий