10.29.2012

Տիբեթի Լաման Աշխարհի Վերջի մասին հայտարարություն է արել

Տիբեթի Լաման NASA համար Աշխարհի Վերջի մասին հայտարարություն է արել
Աշխարհի վերջը 2 շաբաթ կտևի

Մայաների կանխատեսած աշխարհի վերջին 2 ամսից էլ քիչ է մնացել: Աստղագետները և կանխագուշակողները լրջորեն քննարկում են, թե ինչպիսին կլինի հայտնությունը: Գիտնականները կոչ են անում չհավատալ նրանց կանխատեսումներին:
Մայաների օրացույցը ավարտվում է դեկտեմբերի 21-ին, իսկ դրա հետ մեկտեղ, ինչպես կարծում են հոռետեսները, Երկիր մոլորակի վրա աղետներ կտեղան, որոնք կոչնչացնեն մեր քաղաքակրթությունը:

Աշխարհի վերջը մտահոգում է ոչ միայն աստղագետներին ու սնահավատներին, այլև պատգամավորներին: Այսպես, «Справедливая Россия»-ի ներկայացուցիչ Անդրեյ Գորշեչնիկովը հայտարարել է, որ աշխարհի վերջի մասին ԶԼՄ-ների հիշատակումները, կապված մայաների կանխատեսումների հետ, պետք է խստիվ արգելվեն:

Տիբեթյան լամաները չեն թաքցնում, որ աղետի լրջությունը բավականին մեծ է. դեկտեմբերի վերջին Արեգակնային համակարգի մոլորակները մի շարքում կհայտնվեն, ինչը եզակի երևույթ է: «Աշունն ու ձմեռը տաք կլինեն, իսկ 21.12.2012-ից հետո Երկիրը կանցնի այսպես ասած «զրոյական գծի»: Դա այնպիսի արտասովոր իրավիճակ է, երբ մարում է էլեկտրականությունը և էներգիա ոչ մի կերպ չի մատակարարվում: Լիակատար մթություն և լռություն կտիրի: Կարող է թվալ, թե մարմիններ են թափառում, ասես հանգուցյալներն են դուրս եկել գերեզմաններից: Երկիրը փոքր-ինչ կցնցվի, կարծես թեթևակի երկրաշարժ լինի: Որոշ երկրներ կարող են կործանվել»,-նախազգուշացրել է լաման, ում Տիբեթում Շամբալի պատգամախոս են անվանում:
Կենդանական աշխարհը ավելի շուտ կզգան Աշխարհի վերջը, կթաքնվեն, կքաշվեն իրենց որջերը: Երկրագնդի բնակչության 10% կարող է զոհվել
Աղետները 2 շաբաթ կտևեն:

Գոյատեւելու համար լաման խորհուրդ է տալիս նախապես պատրաստվել աշխարհի վերջին
1. Անհրաժեշտ է պատրաստվել այս փուլերի փոփոխությանը, ավարտել 2012 թվականի բոլոր աշխատանքները, նոր գործեր չբռնել, մարել պարտքերը.
2. 20.12.2012 վերցնել ձեր երեխաներին, բոլոր փաստաթղթերը, կանխիկ դրամը եւ դուրս գալ քաղաքից : Նախապատրաստել երկու ամսվա պաշար.
3. Անհրաժեշտ է տանը ջուր հավաքել, նաեւ վառելափայտ տաքացնելու եւ մոմեր լուսավորելու համար: Քանի որ էլեկտրաէներգիայի մատակարարումը 21.12.2012 հետո կդադարի:
4. Հեռուստատեսությունը եւ կապը կանջատվեն:   «Մութ օրերի» ընթացքում փակել լուսամուտի ապակիները մուգ գույնով, չնայել դրանց, չհավատաք ձեր աչքերին եւ ականջներին, դուրս չգալ փողոց: Եթե անհրաժեշտ է դուրս գալ, հեռու չի կարելի գնալ, կարող եք կորել, քանի որ նույնիսկ ձեր սեփական ձեռքերը չեք տեսնի:
5. Լույսի հայտնվել ուց հետո չշտապեք վերադառնալ քաղաք, ավելի լավ է ապրել բնությունում մինչեւ գարուն: Աղետները, ըստ Տիբեթի լամայի կտեւեն երկու շաբաթ, սակայն դրանց արձագանքները կզգացվեն մինչեւ Փետրվարի սկիզբը:  Երկրագնդի դուրս գալը «զրոյական» գոտուց, սպասվում է մոտավորապես 2013 թ.  փտրվարի 7 -ին: Կլինեն էլեկտրաէներգիայի եւ տրանսպորտային կապի մասնակի վերականգնումներ: Մարտի վերջին աշխարհը ամբողջությամբ կվերականգնվի:



Այդուհանդերձ գիտնականները հավաստիացնում են, որ վախերը հիմնավորված չեն. «Նոր տվյալները վկայում են այն մասին, որ հնագույն մայաները հայտնության մարգարեություններ չեն արել»,-մեջբերում է LiveScience-ը` Կենտրոնական Ամերիկայի Գիտահետազոտական աշխատանքների ինստիտուտի տնօրենի խոսքերից:

Շատ հետազոտողներ կարծում են, որ եթե մայաների քաղաքակրությունը գոյատևած լիներ մինչ օրս, ապա ամենայն հավանականությամբ նոր օրացույց կստեծեր:

 Աղբյուր shamshyan.com, Աղբյուր Discovery, Աղբյուր Earth-chronicles.ru ...
Պատրաստվել է Աշխարհի շուրջ, հղումը բլոգին պարտադիր է: 

Комментариев нет:

Отправить комментарий