10.30.2012

Որ Սերժ Սարգսյանը իր ընտանյոք հանդերձ կհայտնվի ճաղերի ետևում, Հայաստանում հասկանում են անգամ դպրոցականները:

azatlragroxner.blogspot.com -ը  "Սերժ Սարգսյանը Սորոսից գրա՞նտ է շահել " հոդվածում գրում է.
Երեկ Սերժ Սարգսյանը դատախազությունում իրավապահ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցություն էր հրավիրել, որի ընթացքում հանդես էր եկել բոցաշունչ մի ճառով:

Դատելով ճառի ձևից ու բովանդակությունից` կարելի է ենթադրել, որ Սերժ Սարգսյանը որոշել է նոր իմիջ ձևավորել` հանդես գալով ոչ ավել, ոչ պակաս` իրավապաշտպանի դիրքերից:
 ...
Հարցը, թե ինչու է Սարգսյանը կազմակերպել հերթական այս շոուն, ունի մի քանի պատասխան, բայց այս հոդվածում մենք կանդրադառնանք Սերժի մոտիվացիաներից մեկին միայն` Արևմուտքին հաճոյանալու ցանկությանը:
...
Եթե կա նման ծրագրերի անհրաժեշտություն և եթե արևմտյան ֆոնդերը ֆինանսավորում են դրանք, նշանակում է, որ նախ գոյություն ունեն ծածկադմփոց անողներ ու չպատժվողներ, այսինքն` ամենաթողության մթնոլորտ ձևավորողներ, երկրորդը Արևմուտքում գիտեն դրա մասին էլ, ամենաթողության մթնոլորտ ձևավորողներին էլ:

ՀՀ քաղաքացիների համար գաղտնիք չէ (ու սա գաղտնիք չէ նաև Արևմուտքի համար), որ դատաիրավական համակարգը մեր երկրում ամբողջությամբ սերտաճած է Սերժ Սարգսյանի գլխավորած հանցավոր ռեժիմի հետ ու սպասարկում է դրա շահերը և որ երկրում ամենաթողության մթնոլորտի թիվ մեկ պատասխանատուն ու ճարտարապետը Սերժ Սարգսյանն է:
 ...
Որ այս ամբողջը ֆիկցիա է և Սերժ Սարգսյանը մտադրություն անգամ չունի վերացնել հանցավոր ռեժիմի հետ դատաիրավական համակարգի սերտաճումը, քանի որ հաջորդ իսկ պահին իր ընտանյոք հանդերձ կհայտնվի ճաղերի ետևում, Հայաստանում հասկանում են անգամ դպրոցականները: Այս պարզ ճշմարտությունը ենթադրաբար հասկանում են նաև Արևմուտքում:

Բայց հարց է` Արևմուտքը, ձեռ չքաշելով Սերժ Սարգսյանին «մոդեռնիզացնելու» ծրագրից և դեմ չգնալով նախագահի աթոռին նրա բազմած լինելուն, փորձում է նրանից «բարեփոխում-զիջումներ» կորզե՞լ, թե՞ նման ցանկության իմիտացիա է ստեղծում…

Հ.Գ. Սերժ Սարգսյանն ու իր փիառշիկներն այս խորհրդակցությամբ ևս մեկ` «ներքաղաքական նապաստակ» են սպանում, ինչն ամբողջությամբ տեղավորվում է այս հոդվածում բերված տրամաբանության մեջ: Այդ մասին կարդացեք մեր լրագրողներից մեկի հաջորդ հոդվածում:
Ամբողջությամբ այստեղ

Комментариев нет:

Отправить комментарий