9.09.2012

Աշխարհից ոչինչ չեմ ուզում, քանի որ ոչ թէ իմ շահի համար է աշխարհն ինձ որեւէ բան տալիս, այլ` իրեն հպատակեցնելու: Նրանք, ովքեր աշխարհի տուածը վերցրել են, դարձել են աշխարհի ստրուկները: Տուել է նրանց մարմնի հաճոյքներ` զրկելով հոգու
անբծութիւնից: Տուել է աշխարհիկ վայելքներ` զրկելով երկնային Արքայութեան օրհնութիւններից: Սատանան նրանց տուել է աշխարհի բոլոր թագաւորութիւնները եւ դրանց փառքը, որպէսզի իր առջեւ խոնարհեցնի ու երկրպագել տայ իրեն: Նա ամէն միջոցի դիմում է, որպէսզի կորստեան մատնի մարդկանց հոգիները: Ինչ վերաբերում է ինձ. «Ամէն ինչից զրկուեցի, եւ այդ բոլորը աղբ եմ համարում, որպէսզի շահեմ Քրիստոսին» (Փիլ. Գ. 8): Այս աշխարհն աւելի շատն ու աւելի լաւն է վերցնում, քան տալիս է: Իրեն տենչացողներին նա իրեն է ենթարկում: Ուրեմն, ես ոչինչ չեմ ուզում նրանից: Աշխարհից ոչինչ չեմ ուզում, քանի որ վեր եմ նրանից: Ես Աստուծոյ որդի եմ, Աստուծոյ նմանութեամբ եւ պատկերով, ես Սուրբ Հոգու տաճար եմ եւ Աստուծոյ բնակարան: Ես միակ արարածն եմ, ով ճաշակում է Նրա Սուրբ Մարմինն ու Արիւնը: Ես աւելի վեր եմ կանգնած, քան աշխարհը, եւ աւելի ճիշտ կը լինի ասել, որ աշխարհն ինձնից սպասելիք ունի, քանի որ ես ունեմ երկնքի եւ երկրի բանալիները. ես, ում Աստուած Իր անսահման ողորմածութեամբ կամեցաւ դարձնել աշխարհի լոյսը եւ երկրի աղը (Մատթ. Ե. 13-14): Աշխարհից ոչինչ չեմ ուզում, որովհետեւ միայն Քեզ եմ ուզում. Քեզ, որ մինչեւ վերջ ինձ սիրեցիր եւ Քո անձը տուեցիր ինձ համար, որ ինձ ոչնչից ստեղծեցիր եւ փոխարէնը չպահանջեցիր Քեզ ծառայել, այլ աւելի շուտ` ես Քեզանով ղեկավարուելու կարիքն ունեմ: Դրա համար է, որ ուզում եմ ազատագրուել աշխարհից եւ միանալ Քեզ, որ Քեզ ճանաչելու շնորհն ես տուել ինձ: Շենուդա Գ. Հայրապետ

Комментариев нет:

Отправить комментарий