9.03.2012

Թուրքի ձեռքով հայ սպանելու ռուսական ոճը:

Նաեւ
Սաֆարովի վերաբերյալ որոշման մասին բոլորը նախորոք իմացել են :
Հայաստանը ճիշտ կանի հրաժարվի ԼՂ բանակցություններից. Հրանտ Բագրատյան
- - -
Շանթ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.Հայաստանում կարծես դեռ չեն հասկանում, թե ինչ է տեղի ունեցել: Հայերին թվում է, թե ընդամենը մի ազերի մարդասպանի են ազատել Ադրբեջանն ու Հունգարիան՝ վիրավորելով իրենց ազգային արժանապատվությունը:Ես կարծում եմ՝ սա վերջին տարիների ամենահզոր գործողություններից մեկն է լինելու, ռուս-վրացական պատերազմից հետ: Ամենահզոր օպերացիաներից մեկը Ռուսաստան-Արեւմուտք հակամարտությունում: Սրա հետեւանքով Հունգարիայի իշխանական էլիտայում տեղի է ունենալու լուրջ կադրային ջարդ: Սկանդալային բացահայտումներ: Հունգարիայում գործող Մոսկվայի ԿԳԲ-ի բոլոր գործակալների զգալի մասը բացահայտվելու է:Ռուսաստանի ազդեցությունը Հունգարիայի վրա մի քանի անգամ նվազելու է: Հարավային Կովկասում ծանր բախումներ են լինելու, որը վերջնականապես դուրս է մղելու Ռուսաստանին տարածաշրջանից: Ու ըստ էության Ռուսաստանը խոշոր ստրատեգիական պարտություն է կրելու Արեւմուտքից: Սաֆարովին հանձնելու Պուտինի օպերացիան Ռուսաստանի վրա շատ ծանր է նստելու:Հա, մի բան էլ: Իրականում Սաֆարովի կատարած սպանությունը դեմարշ էր ընդդեմ ՆԱՏՕ-ի: Հայ սպան ընդամենն առիթ էր, ու սա ավելի շատ ՆԱՏՕ-ի արժանապատվությանն է հարվածում, քան Հայաստանի: Այ, եթե Հայաստանում կամ հայերի ազդեցության տակ լիներ դեպքը, դա ուրիշ: Սա շատ լավ հասկանում են եւ ԱՄՆ-ը, եւ ՆԱՏՕ-ի երկրները: Սաֆարովին արտահանձնելով ու պոչին նստելով (ոչ թե Սաֆարովի պոչին, այլ նրա հրահանգիչների), ԱՄՆ հատուկ ծառայություններն ավիրելու են ոչ միայն Սաֆարովին (վինտիկ է, ու ոչ էական), այլ այն հատուկ ծառայություններին, որոնք կազմակերպելով հայ սպայի սպանությունը, փորձեցին հարվածել ՆԱՏՕ-ի դիրքին ու հեղինակությանը:Աշխարհում բոլոր երկրներն էլ գիտեն, թերեւս հայերից բացի, որ նման ձեռագիր (կրակից շագանակներ հանել թուրքի ձեռքով հայ սպանելու միջոցով) ունի միայն Ռուսաստանը, որը հայտնի է նաեւ պատմությունից:

Комментариев нет:

Отправить комментарий