9.10.2012

Ռաֆլեզիյա - Բորնեո կղզու ջունգլիներում: (20 ֆոտո)

Ռաֆլեզիան աշխարհի ամենամեծ ծաղիկն է: Պարազիտ է, չունի տերեւ, արմատ, ցողուն ~ միայն ծաղիկ:  Բայց ինչ ծաղիկ: Շոշափելիս այն շատ  հաճելի հյուսվածք ունի, սունկի նման եւ հոտած մսի խեղդող հոտ է արձակում, գայթակղելով շրջակա բոլոր ճանճերին:
Բույսը աճում է - ջավա, Սումատրա,  Բորնեո կղզիներում, ինչպես նաեւ Ֆիլիպինների այլ մարզերում: Սա հազվագյուտ եւ ոչնչացող տեսակ է, եւ այն վայրերում ուր ծնվում է, գտնվում են տեղական ցեղերի ուշադրության կենտրոնում: Ռաֆլեզիայի զարգացումը դանդաղ է ընթանում. սերմերի ցանումից մինչեւ ծաղկակոկոն մոտ երեք տարի է անցնում: Եւս մեկ տարի կոկոնից պահանջվում է բացված ծաղիկի վերածվելու համար: Ռեֆլեզիյա ծաղիկի բացվելու ժամանակը շատ կարճ է, 2-4 օր ընդամենը, որից հետո սկսում է տրոհվել, աստիճանաբար վերածվելով անձեւ սեւ զանգվածի: Երբ հերթական ծաղիկը բացվում է, գործարար աբորիգենները զանգահարում են ծանոթ տուրիստական գործակալներին եւ  նրանք համեստ 100 դոլարի դիմաց ծաղիկի մոտ են բերում զբոսաշրջիկների խմբերի: Քանի որ մարդու տնտեսական գործունեության պատճառով ծաղիկը գնալով անհետանում է, տուրիստներին գնալով դժվար է դառնում կուսական բնության մեջ գտնվող ծաղիկներին հասնելը: Ծաղիկի արհեստական աճեցնելու բոլոր փորձերը մինչեւայժմ անհաջող են եղել: Քմահաճ ծաղիկը աճում է այնտեղ որտեղ ինքն է ցանկանում:


Կինաբալու լեռը (4 100 մ.).





Սկզբում մոտ երեք ժամ ավտոմեքենայով, հետո ոտքով լեռնային արահետներով դեգերելով, հաղթահարելով անանցանելի բուսական եւ խոնավ գլաքարերի խոչընդոտներ...




Ճանապարհին եւս մեկ շատ հետաքրքիր ծաղկատեսակ - հսկայական ՆեփենտիսՆ Է: Նրանք աճում են 2000 մ բարձրության վրա գտնվող լեռնային ամենախիտ ջունգլիներում: Ծաղիկը սնվում է ինչպես հողից այնպես էլ միջատներով եւ անգամ փոքր թռչուններով եւ կրծողներով, որոնք հայտնվում են նրա կպչուն սափորներում: Ծաղկի չափը մի փոքր մեծ է ձեռքի ափից:




Ինչ որ հատվածում ճանապարհը ստիպված գետի հունի ուղությամբ էինք բացում:


Հանդիպում էին անհայտ ծագման եւ տեսակի արտասովոր բույսերի շատ տեսակներ:

Եվ ահա վերջապես մեր ճամփորդության նպատակը: Հսկայական ծառերի անտառի ամենամութ մասում ծաղկել էր ռաֆլեզիաների ընտանիքը:

Աջից ՝ բացված ծաղիկը, ձախից ՝ ծաղկակոկոնը: Տրամագիծը 50 սմ:


Աջից մոտ 70 սմ տրամագծով բացված ծաղիկը, ձախ քայքայվող հին ծաղիկը, նրա հետեւում բացվող կոկոնը:


Աղբյուր photo-discovery.livejournal.com

Комментариев нет:

Отправить комментарий