9.11.2012

ԱՄՆ -ում նշում են 2001 թ. Սեպտեմբերի 11 ահաբեկչության զոհերի հիշատակը:

Այսօր ԱՄՆ սգո արարողակարգեր տեղի կունենան, հարգելու տասնմեկ տարի առաջ տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակը: Կործանված երկնաքերերի տեղում կառուցված հուշարձան համալիրի մոտ կընթերցվի ահաբեկչության բոլոր 2977 զոհերի անունները ներառող ցուցակը:

Մինչդեռ 9/11 ահաբեկչության 11-րդ տարելիցի նախօրեին, "Ալ-Քաիդա" ղեկավարի եղբայր Այման ալ Զավահիրի Մոհամեդ իսլամիստների եւ Արեւմուտքի միջեւ խնդիրները խաղաղ կարգավորման պայմանների մասին հայտարարություն է տարածել, հայտնում է CNN: Նրա խոսքերով, բռնություններին վերջ դնելու համար, երկու կողմերը պետք է փոխզիջման գնան:

Վեց թերթի վրա գրված պայմանագրում, առաջարկվում է կողմերին տասնամյա զինադադար կնքել, այն պայմանով եթե ԱՄՆ եւ Արեւմուտքը դադարեն միջամտել իսլամական երկրների գործերին, մասնավորապես կրթական ոլորտին, ԱՄՆ դադարեցնի պատերազմը իսլամական երկրներում եւ ազատ արձակի բոլոր իսլամիստ պատանդներին: Իսլամիստները իրենց հերթին պարտավորվում են պաշտպանել ԱՄՆ եւ Արեւմուտքի շահերը իրենց երկրներում:
Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս, ակտիվ հղումը Աշխարհի շուրջ բլոգին պարտադիր է:

Комментариев нет:

Отправить комментарий