8.26.2012

Նեմեցը նորից փոշմանել է:

Հուլիսի սկզբներին հայկական բանակի սպա Վահե Ավետյանին սպանելուց հետո, Ռուբեն Հայրապետյանը հանդես էր եկել իր պատգամավորական մանդատը վայր դնելու մասին հայտարարությամբ:
Հայկական Ժամանակը տեղեկացնում է, որ այժմ Ռուբեն Հայրապետյանը Ավանում ստորագրահավաք է անցկացնում "ընտրողների խնդրանքով" պատգամավորական մանդատը վայր չդնելու համար:
Իսկ ցանկացած թվով ստորագրություն ցույց տալը հեշտ գործ է այս իշխանության  համար: Մայիսին կայացած ընտրություններում մոտ 1,5 մլն. արտագաղթի պայմաններում, ընտրողների 2,5 միլիոնանոց ընտրացուցակ ներկայացրեցին, դա մոտ 400 հազարով ավելի շատ էր քան մինչեւ արտագաղթը ՝ 1991 թ. ընտրացուցակներում էր:  
Նեմցի վզյալի Ավան

Վերջին օրերին լուրեր են հասնում Երեւանի Ավան թաղամասից այն մասին, որ ստորագրահավաք է իրականացվում Ռուբեն Հայրապետյանին «փոշմանեցնելու» բովանդակությամբ: Ստուգեցինք, լուրերը հաստատվեցին, եւ ստորագրահավաքը թափ է հավաքում: Տեքստը, որի տակ պետք է հնարավորինս շատ ստորագրություն հավաքվի, շատ նման է այն նամակին, որ մի քանի շաբաթ առաջ ստորագրել էին մի քանի «մտավորականներ»: Այսինքն` խնդրում են Ռուբեն Հայրապետյանին, որ նա ԱԺ նախագահից ետ վերցնի մանդատը վայր դնելու մասին դիմումը, քանի որ ազգն իրեն «ընտրել է, վստահում է...» եւ նմանատիպ լոլոներ: Հայտնի է նաեւ մեխանիզմը, թե ինչպես է իրականացվում այդ ստորագրահավաքը: Ստորագրություններ հավաքելը հանձնարարվել է ընտրությունների ժամանակ ընտրատեղամասեր «մարդ բերող» ՀՀԿ-ական հայտնի բանդաներին, որոնք բաղկացած են ոչ միայն թաղային կրիմինալից, այլեւ ԺԷԿ-երի ու մանկապարտեզների աշխատողներից, ուսուցիչներից եւ այլն: Մեր ունեցած տեղեկություններով, այս պահին կա այդպիսի մոտ 30 բանդա, որոնցից յուրաքանչյուրը պետք է հազարական ստորագրություն հավաքի: Ինչպես ընտրությունների ժամանակ, այնպես էլ հիմա` նրանք մտնում են տները ու ստորագրվելիք հայտարարությունը դնում սեղանին: Մեկին համոզելով, մյուսին ինչ-որ բան խոստանալով, երրորդին վախեցնելով` ստորագրությունները հավաքվում են: Ընտրությունների ժամանակ մարդիկ որոշակի շանս ունեին այդ բանդաներին դիմագրավելու. նրանց նստեցնում էին մեքենա` տանում ընտրատեղամաս, բայց շատ դեպքերում քվեախցիկ մտնողները չէին կատարում այդ բանդաների հրահանգները եւ քվեարկում էին իրենց նախընտրելի թեկնածուի օգտին: Հիմա ստորագրահավաքը «բաց է ու թափանցիկ»: Եւ այդ պայմաններում նախատեսված թվով ստորագրություն հավաքելը այդ բանդաների համար, թերեւս, դժվար չի լինի: Ընդամենը հիշեցնենք, որ ի պաշտպանություն Ախթալայում երկարուձիգ տարիներ ակտիվ «գործունեություն» ծավալած հայտնի մանկապիղծ Սերոբ Տեր-Պողոսյանի (նկարում` ձախից) բավական արագ հավաքվեց մի քանի հարյուր ստորագրություն: Ընդ որում, ստորագրողների մեջ կային նաեւ մանկապիղծի զոհերի ծնողներ:
Հոդվածը ամբողջությամբ այստեղ.

Комментариев нет:

Отправить комментарий