8.24.2012

Ուղիղ 22 տարի առաջ ընդունվեց ՀՀ անկախության հռչակագիրը: Սուտը, որ ամեն րոպե հնչում է սրանց բերանից անցել է բոլոր սահմանները:

Ինչ ունենք այժմ:
"Անկախության" իրական կողմը.
Մոտավոր թվերով 1,5 միլիոն արտագաղթ, սա բնական երեւույթ է այնքանով որքանով արտագաղթի համար ամեն ինչ արվում եւ  անթաքույց խրախուսվում է այս իշխանության վերին օղակներից: Վիճակը այնքան վատ է, որ վերջին տարիներին շատ հայեր անգամ Սիբիր, Ալթայ են արտագաղթում : Մնացող բնակչության մեծ մասը նույնպես ուզում է լքել Հայաստանը, բայց հնարավորություն չունի: Արտագաղթը աննախադեպ չափերի է հասել: Հիմնական պատճառը այն է, որ երկիրը շարունակում են կառավարել հոկտեմբերի 27 եւ մարտի 1 հանցագործությունների կազմակերպիչները, դրա հետ կապված կամ ուղեղի հետ խնդիրներ ունեցող մարդիկ:

Սուտը, որ ամեն րոպե հնչում է սրանց բերանից անցել է բոլոր սահմանները, տարածելով գրաված հեռուստաեթերով կամ տպագիր մամուլով կերակրատաշտակից սնվող լրագրողների միջոցով, վերջինները համոզիչ դարձնելու համար կատարելագործում են այն, համեմելով սուտ հարցումներով եւ թվերով: Արդեն 12 տարի նախորդ տարիների համեմատ չնվազող կոռուպցիայի, ամբողջովին կոռումպացված եւ ուզուրպացված իշխանության օղակներ, դատական համակարգի / ՀՀ -ում դատարանների ինստիտուտը կապ չունի դատ բառի հետ/, բնակչության մոտ 80-90 տոկոս առկա եւ պոտենցիալ գումարային արտագաղթողների վիճակում - ընտրություններում ներկայացվում է իբր բնակչության  80-90 տոկոսը ընտրում է այս իշխանություններին:

Ինչ ունեինք 22 տարի առաջ.
ՍՍՀՄ կազմում փաստացի մի քանի անգամ ավելի անկախ էինք քան հիմա: Եւ հիմա անհամեմատ նվաստացուցիչ ձեւով կախված ենք նույն Ռուսաստանից եւ այլ երկրներից: Մեր երկրում ինչ գործ ունի 50 տարով այլ երկրի զինված ուժերը: Թուրքերի՞ց է պաշտպանում, ինչու ենք այդ հիմարությանը անընդհատ հավատում: Մենք մոտ 1000 տարի առանց ցեղասպանության ապրել ենք թուրքերի կողքին, քանի ռուսը մեզ չէր բաժանել որ տիրի, քանի ռուս- թուրքական պատերազմում չեզոքություն չպահեցինք: Պատմության մեջ որեւէ փաստ չենք գտնի, որ հայերի եւ թուրքերի կռվում Ռուսաստանը ի օգուտ հայերի գործած լինի, միշտ հակառակն ենք տեսնում, հետեւաբար միայն մի հերթական պոտենցիալ վտանգն է ներկայացնում այդ պայմանագիրը:

Մեր ամենամեծ հայրենասիրությունը, միակ տղամարդ լինելը ոմանց համար, համարվում է ռուսի հետեւ մտած թուրքերին հայհոյելը : Ոչինչ որ վերը նշված պայմանագրից հետո Մոսկվա է ժամանում Էրդողանը: Եվ Մեդվեդեւը ու Էրդողանը նշում են երկու եղբայր ռուս եւ թուրք ժողովուրդների միմյանց օգնության 90 ամյակը, որտեղ հիշեցին Աթաթուրքին ու Լենինին, 1921թ. մարտի 16 պայմանագիրը, ըստ էության նշվում էր հայկական հողերի վերջին հանձնումը թուրքերին /այդ պայմանագրով տրվեցին նաեւ Ղարաբաղ, Նախիջեւան/, այդ մասին կարելի է դիտել այստեղ կամ /kremlin.ru պաշտոնական կայքում/:
Դրանից անմիջապես հետո Երեւանում կասկածելի գրասենյակներ են բացվում, որում Հայաստանի բնակիչներին առաջարկվում է արտագաղթել եւ բնակվել Ռուսաստանի որոշակի վայրերում:

Ես ինձ չեմ համարում վերլուծաբան, բայց ցավալի փաստեր, որ պետք է արձանագրել անկախության հռչակումից 22 տարի հետո:
- - -
1990թ. օգոստոսի 23-ին Հայաստանի առաջին գումարման Գերագույն խորհուրդը ընդունեց Անկախության հռչակագիրն և հռչակեց անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը: նկարը yerkirmedia.am

ՀՀ Անկախության հռչակագիր

Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը՝ արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը,

ՀՌՉԱԿՈՒՄ Է

անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը:

1. Հայկական ԽՍՀ-ն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն՝ կրճատ՝ Հայաստան: Հայաստանի Հանրապետությունն ունի իր դրոշը, զինանշանը և հիմնը:
...
Հռչակագիրը ամբողջությամբ այստեղ.
-

Комментариев нет:

Отправить комментарий