7.24.2012

Արքայազն Հարրին հանդիպում է մոդել Կարա Դելավինի հետ

Արքայազն Հարրին (Prince Harry) հանդիպում է մոդել Կարա Դելավինի (Cara Delevingne) հետ:


Հեղինակավոր Daily Mail -ը ու BBC-ն հաղորդում են, որ արքայազն Հարին գիշերն անցկացրել է «Սեւ ասպետ» պրեմիերայի պատվին անցկացված երեկույթին: Զույգը լքել է ակումբը առավոտյան ժամը 4-ին: Հարրին հայտնի է շիկահեր աղջիկների հանդեպ իր նվիրվածությամբ եւ 19 - ամյա բրիտանացի մոդելը լիովին համապատասխանում է նրա պահանջներին:

Metro թերթը եւ մի քանի այլ կայքեր, հաղորդել են, որ պապարացիները լուսանկարել էին այդ շիկահեր աղջկան, արքայազն Հարրի ուղեկցորդուհուն, բայց դա Կարան չի եղել, լրագրողները ճանաչել են մեկ այլ մոդելի - Կրեսիդո Բոնասին (Cressida Bonas), որը նույնպես մոդել է:

Ինքը մոդելը, որը հարաբերություններ էր սկսել արքայական ընտանիքի հետ, - իր Twitter -ում գրել է, որ լուսանկարում պատկերվածը ինքը չի:

Ինչ վերաբերվում է Կրեսիդա Բոնասին, դա շատ հանելուկային անձնավորություն է: Միայն հայտնի է, որ աղջիկը ազնվական ծագում ունի: Կրեսիդան, Ջեֆրի Բոնասի եւ լեդի Մարի - Գայե Ջորջիանա Լորնա Կարզոնի դուստրն է:

Комментариев нет:

Отправить комментарий