7.03.2012

Ռուբեն Հայրապետյանը հրաժարվեց մանդատից: Ինչ է անհրաժեշտ որ նման բան չկրկնվի:

Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունը.

«Ամեն ինչ կտայի, որ այդ չարաբաստիկ երեկոյան լինեի այնտեղ, բռնեի երիտասարդների վրա բարձրացող բռունցքները, կանգնեցնեի այս դժբախտությունը, որ կյանք խլեց, ընտանիքներ կործանեց, երեխաներ որբացրեց: Ամեն ինչ կտայի այս ամենը հետ պտտելու համար: Բայց չեմ կարող: Վահեն արդեն չկա: Ու ես դրանով պետք է ապրեմ: Ու պետք է նայեմ նրա ընտանիքի անդամների աչքերին: Չգիտեմ ոնց:

Ասում են ամեն ինչ օրենքով պիտի լինի. վստահ եմ օրենքով կլինի, 100 մեղավոր կլինի 100 պատիժ կլինի: Բայց հարցը միայն օրենքը չի:

Հարցը շատ ավելի բարդ է: Ու ես դա շատ լավ եմ հասկանում: Հիմա շատերն են մեղադրում ինձ, նույնիսկ բաների համար, որ ինձ հետ կապ չունեն կամ հորինված են. երևի իրավունք ունեն: Բայց իմ առաջին մեղադրողը հենց ես եմ:

Ես պիտի կանխեի նման դժբախտությունը ու չեմ կարողացել դա անել: Չպետք է իմ և իմ ընտանիքի հետ առնչություն ունեցող միջավայրում նման իրադարձություն հնարավոր լիներ: Ես ինձ չեմ ներում, ու չգիտեմ ոնց պիտի ներում հայցեմ:

Այս պահին ես հայտարարում եմ, որ բարոյական պարտավորություն եմ զգում և վայր եմ դնում Ազգային Ժողովի պատգամավորի իմ մանդատը: Ես ներողություն եմ խնդրում իմ բոլոր ընտրողներից, որ չեմ կարողանա արդարացնել իրենց սպասելիքները, բայց վստահ եմ, որ ուղղակի պարտավոր եմ այս քայլն անելու: Ուզում եմ հավատալ, որ ավանցիներն ինձ ճիշտ կհասկանան: Հույս ունեմ, որ մի օր էլ կկարողանամ ներում ստանալ Վահեենց ընտանիքում. համենայն դեպս ամեն ինչ կանեմ դրա համար:

Սգում եմ բոլոր հարազատների հետ միասին»:
- - -
Ինչ է անհրաժեշտ որ նման բան չկրկնվի:
Նեմեց Ռուբոն պետք է պատժվի միանշանակ:

Հիշեցնեմ հայտնի է դարձել որ երեք օր առաջ Ռ. Հայրապետյանը հերթական ահաբեկությունն է իրականացրել, այս անգամ նրա թիկնապահները դաժան ծեծի են ենթարկել 81 համար երթուղու Սմբատ անունով մի վարորդի: Ըստ տեղեկությունների վարորդի վիճակի մասին մինչեւ այժմ ոչ մի լուր չկա:
Ինչ է նշանակում լինեի այնտեղ, բռնեի խփողի բռունցքները, երբ այդ մարդիկ հատուկ ֆինանսավորվում են Նեմեցի կողմից մարդկանց ամեն օր ահաբեկելու, վախ սփռելու համար:
 Հնարավոր է սգում է որ չի կարողանում մարսե՞լ կատարվածը, հասարակության արձագանքի պատճառով: 

Ահաբեկությունը երկրում հովանավորում են արյունալի ահաբեկությամբ իշխանության անցած վերջին երկու նախագահները եւ տեռորը ու արտագաղթը երկրից կանխելու,  համար անհրաժեշտ է, որ օրենքի ողջ խստությամբ առաջին հերթին պատժվեն այդ երկու անձիք: Կոնկրետ հիմա, 2008 թ. մարտի 1 հետո էստաֆետը ստանձնել է հոկտեմբերի 27 ժամանակ ԱԱԾ պետ աշխատած Սերժ Սարգսյանը:
Հակառակ դեպքում մարդկանց ահաբեկելը սովորական առօրյա զբաղմունք է մնալու Նեմեցի, Լֆիկի, գեներալ Մանվելի ու այլ իշխանամետ գործիչների համար, որոնք իրենց ունեցվածքը համարում են ժողովրդից խլված եւ կարծում են առանց ահաբեկման չեն կարող պահպանել դա:
Նեմեց Ռուբոն ֆինանսավորում է ահաբեկչությունը ճիշտ այնպես ինչպես Բեն Լադենը, եւ եթե Բեն Լադենը ինչ որ տեղ խնայում էր իր հավատակիցներին, ապա հայկական նորօրյա ահաբեկիչները իրենց գործողությունների թիրախ են ընտրել բացառապես հայ ժողովրդին:

Բացի դա Նեմեց Ռուբոն եւ բոլոր նրանք ովքեր նպաստել են Հայաստանը ահաբեկչությամբ զավթած վերջին երկու նախագահների թալանին, ժողովրդի դեմ կատարված բազմաթիվ այլ հանցագորժություններին, դրանց վերարտադրմանը, պետք է պատասխան տան եւ ամենախիստ պատիժը կրեն օրենքի առաջ:

 

Комментариев нет:

Отправить комментарий