7.01.2012

Աշխարհի Շուրջ բլոգը մեկ տարեկան է

Ուղիղ մեկ տարի է, որ այս բլոգում ամեն օր հայերեն լեզվով գրառումներ եմ անում, շատ անգամ դրա վրա ծախսելով մեկ եւ ավելի ժամ:
Գրառումների թեմաները տարբեր են, այստեղ գործնականում ամեն ինչ կգտնեք,  թեմաների ընտրության հիմնական չափանիշը թեմայի հետաքրքիր լինելն է ինձ համար, կան նաեւ այնպիսի գրառումներ որ ինձ հետաքրքիր է միայն այնքանով որ շատ մարդկանց համար մեծ հետաքրքրություն է առաջացրել, այդ առումով որոշ դեպքերում նաեւ զարմանալի ինձ համար: Դրա հետ մեկտեղ բլոգում շատ գործ կա անելու, առաջի հերթին բլոգից օգտվելը  հարմարավետ դարձնելու համար: Դրա համար պարբերաբար աշխատանք է կատարվում, օրինակ այժմ բլոգի բոլոր գրառումները բաժանված են էջերի,  տես գլխավոր էջի ներքեւից: Որոշ գրառումներ խմբագրման կարիք ունեն, կան հղումներ որ չեն աշխատում եւ պետք է թարմացվեն, եթե նկատեք այդպիսի հղումներ եւ տեղյակ պահեք շնորհակալ կլինեմ: Դուք կարող եք ինքնուրույն գրառում կատարել բլոգում, ինչ թեմայով ցանկանաք, եթե դրանով չի խախտում օրենքները եւ դրանց հղումները ուղղված չեն դեպի կասկածելի կայքեր: Դրա եւ մշտական մուտք ունենալու համար անհրաժեշտ է գրել ձեր էլ. հասցեն: Շնորհակալություն բլոգի բոլոր այցելուներին, բոլոր նրանց ովքեր միշտ եղել են մեզ հետ եւ հետաքրքրվում են բլոգով: 

Տեսնենք բլոգի մասին ինչ են ասում գնահատող հայտնի կայքերը:

Մեկ տարվա ընթացքում բլոգի էջերը դիտվել են ըստ blogger հաշվիչի 304695 անգամ,  այդ թիվը բաժանելով 12 -ի կստանանք այս պահի մեկ ամսվա միջինը ՝25300 անգամ:
Ըստ liveinternet կայքի հաշվիչի, այս ամսվա դիտումների թիվը 27004, եւ նույն ժամանակում այցելուների թիվը 9 453:

Ըստ կայքեր որակավորող Google PageRank (PR) Աշխարհի Շուրջ բլոգի պէժռանկը հավասար է 4 -ի/10 -ից, ըստ alexa.com -ի  ՝բլոգին հղում է արվել 104 անգամ, Bing (հիշատակում) 13, Bing 2,230 :
Յանդեկս: 1334
Գուգլ: 2,470
Յանդեքս բլոգներ: посмотреть
Alexa Links: 104

Комментариев нет:

Отправить комментарий