7.23.2012

Աշխարհի ամենաարտասովոր զուգարանները: (8 photos)

Աշխարհի ամենաարտասովոր զուգարանները: (Մաս 1)

Թեեւ մենք ապրում ենք 21 - րդ դարում, սակայն նախկինի պես հանրային զուգարան այցելելու անհարմար անհրաժեշտությունից չենք կարող խուսափել: Բայց կան պայծառ ուղեղներ, որ նույնիսկ այսպիսի աշխարհիկ իրադարձությունը ձգտում են վերածել հուզիչ արկածախնդրության:

1.«Ոչ մի րոպե մի կորցրեք»
Եթե ​​ձեր մտքում երբեւէ ցանկություն գա կարիքները հոգալ հրապարակային վայրում մեծ բազմության առջեւ ու դուք ահավոր ուզում եք իրականացնել այդ խենթ ֆանտազիան, բայց չեք ուզում կորցնել ձեր "դեմքը" կամ հայտնվել բանտում `ուրեմը այցելեք Լոնդոն:

Այս հասարակական զուգարանը նախատեսված է հենց նման սուր զգացողությունների սիրահարների համար, եւ լայն տարածում է գտել զբոսաշրջիկների շրջանում: Այս ձեւը սիրող երկրպագուների համար դա հաճույք է իհարկե, բայց երկրպագուները, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, ավելի քան բավարար են:


(2 photos)



Զուգարանի արտաքին պատերը հայելիներ են: Սրանով է բացատրվում հետաքրքրությունը անցորդների կողմից : Նրանք քեզ չեն նայում, այլ իրենց:

Նախագծի հեղինակը, Մոնիկա Բոնվիցինին պնդում է, որ իր գաղափարի որմնեզրն է կարիքները հոգալու ժամանակ մարդուն չկտրել հրաշալին վայելելու հաճույքից (զուգարանը կառուցված է արվեստի պատկերասրահի մոտ, գեղեցիկ վայրում). Բայց չգիտես ինչու կարծում ենք, որ ճարտարապետը խորամանկում է ու իրական գաղափարը դրա մեջ չէր:


Երբ շալվարը իջեցրած պահին ձեզ տասնյակ ճապոնական գործարարներ են նայում այս զգացողությունը շատ ավելի ուժեղ է, քան շրջակա գեղեցկությունը: Եվ մարդիկ չեն կարող չնայել մարդաշատ վայրում տեղադրված հսկա հայելուն:
- - -
Աշխարհի ամենաարտասովոր զուգարանները: (Մաս 2)

2. Միզիր եւ շահիր:

Sega խաղերի կիրառման մոդեռն տարբերակը կոչվում Sega Toylets: Սա ճապոնական հասարակական զուգարան-միզարանների զուգարան-խաղատուն տեսակն է, որն այժմ տեղակայված է Ճապոնիայի տարբեր մարդաշատ վայրերում:

Նախքան գործի անցնելը խաղացողին առաջարկվում է ընտրել մինի խաղերից որեւէ մեկը: Խաղի ընթացքը ղեկավարում են շթի միջոցով, հասկանալի է ինչ շթի մասին է խոսքը: Միզարանի հատակին տեղադրված են սենսորային տվիչներ, որի միջոցով որոշվում է ճշգրտությունը եւ ուժը (նպատակակետը կապույտ պիտակն է): Տես վիդեո

Խաղերից մեկում, օրինակ, պահանջվում է «ջրելով» ջնջել գծանկարները:




Մյուս խաղը կոչվում է «քթով կաթ թքել»: Այստեղ դուք մրցում եք նախորդ այցելուի հետ շթի ճշգրտությամբ եւ ուժգնությամբ: Արդյունքները (ձեր եւ մրցակիցների) ցուցադրվում է էկրանի վրա եւ խաղի ամբողջ ժամանակ համակարգիչը գոռում է ձեզ վրա պահանջելով «ճնշում գործադրել»:


Եվս մեկ խաղ, կոչվում է «բարձրացրու շրջազգեստի փեշը» – որքան ավելի մեծ է ճնշումը, այնքան բարձր է փեշը:

Վերջում, ձեզ հայտնում են թե քանի միլիլիտր են ձեզանից քամել: Բոլոր ձեռքբերումները կարելի է գցել հիշողության քարտի վրա եւ ցույց տալ ընկերներին:

Комментариев нет:

Отправить комментарий