7.04.2012

ԱՄՆ ամենաաղքատ մարդիկ ($ 1858 ամսական) (11 photos)


Կենտուկի նահանգի Ապալաչիան լեռներում են Ամերիկայի առավել աղքատ շրջանները: Որոշ շրջաններում,աղքատները ընդհանուր բնակչության `40-45% - են կազմում: Տեղացիները այստեղ գոյատեւում են որսորդության եւ անտառային տնտեսության հաշվին: Բայց Կենտուկիի աղքատությունը ոչ մի եզր չունի իհարկե Հայաստանի հետ համեմատելու համար եւ Հայաստանի ժողովրդի մոտ 90 տոկոսի համար շքեղ կյանք կարող է համարվել այդ առումով:

ԱՄՆ - ում աղքատության մակարդակը բնորոշվում է եթե 4 անձից բաղկացած ընտանիքի եկամուտը մեկ տարում ցածր է 22.3 հազար դոլարից: Պարզ հաշվարկը ցույց է տալիս, որ դա նշանակում է, 1858 դոլլար ամսական, կամ հայկական դրամով `776 հազար 643 դրամ ամսական:

(Photo by: Lucas ընտանիքը, հետին պլան վառելափայտ, նրանք տունը վառարանով են ջեռուցում)
Հիմա ԱՄՆ - ն ունի մոտ 16 տոկոս աղքատ բնակչություն, որը ամենաբարձր ցուցանիշն է Մեծ Դեպրեսիայից հետո: Սակայն Կենտուկի որոշ վայրերում (քաունթի) այն հասնում է մինչեւ 45% : Կենտուկիում են ԱՄՆ աղքատ վայրերը (չհաշված որոշ տարածքներ ինչպիսիք է Պուերտո Ռիկոյի տարածքը): Մինչ 1990 - ականները, տեղացի մարդկանց հիմնական շահույթը գալիս էր ածուխի արդյունահանման եւ ծխախոտի մշակման շնորհիվ: Սակայն 15-20 տարի առաջ գրեթե բոլոր հանքերը փակվեցին, պարզվեց ավելի շահավետ են ածխի բաց հանքերը: Երկրում տարվող հզոր հակածխախոտային քարոզարշավի արդյունքում կտրուկ ընկավ նաեւ ծխախոտի պահանջարկը :
Այսօր, այդ վայրերում հնարավոր է միայն վաստակել անտառտնտեսության եւ ձիերի բուծման եղանակներով: Նաեւ մեկ աղքատ ընտանիքին համար թույլատրվում է տարեկան 4-5 եղջերու սպանելու "դրույքաչափ աշխատանքը": Դա նշանակում է տարեկան մոտ 100 կգ եղնիկի միս (մեկ եղնիկից միջին քաշը 40 կգ, որից զուտ միս 50-55%): Ցուցաբերվում է ​​եւ պետական նյութական օգնություն, աղքատներին տրվում է սննդի կտրոն մեկ ամսվա համար 140-150 դոլար չափով, մեկ անձի հաշվարկով: Մեծ օգնություն է տրամադրում Բողոքական համայնքը, որը տեղական աղքատների համար երկրով մեկ դրամահավաք է կազմակերպում (միանվագ օգնության չափը ընտանիքին կարող է հասնել հազար դոլար տարեկան).

Ստորեւ, լուսանկարներում - ինչպես են աղքատ մարդիկ ապրում Միացյալ Նահանգների առավել աղքատ վայրերում:
(11 ֆոտո)


(Brittany Brewer -ը պատրաստվում է ավարտական երեկույթի դպրոցում (Owsley County): Նա ապրում է իր տատի հետ երկուսով, նկարում երեւում է փայտի վառարան, որով տաքացվում է սենյակը եւ այլ նպատակներով)


(James Moore կիթառ է նվագում, Ռոբերտ Գոուն երգում է: Նրանք աշխատում են տեղական մսի շուկայում):


( Chuck Oliver խողովակ է զոդում, սեփական ավտոմեքենաների վերանորոգման արհեստանոցում)


(Այսպես կոչված «Բարեգործական օգնություն - սնունդով լի պայուսակը»: Դա ուղարկվում է անապահով ընտանիքների երեխաների համար: Շաբաթը մեկ անգամ, յուրաքանչյուրում մինչեւ 4-5 կգ պարենային ձավարեղեն, պանիր, պահածոյացված թռչնի միս ,  մրգեր)


(Ստար Լյուիս, Թրավիլ Լյուիս դպրոցական ընտանիքը, եւ նրանց աղջիկը, Արիել Լյուիսը: Նրանք եկել են իրենց դպրոցի ավարտական երեկույթին: (Այս աղքատ վայրերում նկատվում է ոչ միայն շատ երեխաներ `միջինը 3.4 երեխաներ ընտանիքում, այլեւ վաղ ծնելիության `երեխաների մինչեւ 40 % - ը  ծնվում են  18 տարեկանից փոքր մայրերից)


(Drutsilla Smith (նստած) եւ նրա քույրը `Լինդան, նրանք պատրաստվում են դպրոցում տեղի ունենալիք ավարտական պարահանդեսին):

(Նորից նրանք են, նաեւ  նրանց մայրը, `Բոնի Սմիթը, ինչպես նաեւ Լինդայի դուստրը ` Լեյլան)


(Դպրոցականների ընտանիք  - Կոչի Շուսը եւ  Դեստին Դաֆը իրենց երեխայի հետ: Նրանք ուղեվորվում են դպրոցական պարահանդեսի):


(Տարեց մարդիկ են տեղական սրճարանում)


(Կամավորները վերականգնում են տեղական առաջին բնակավայրերի թանգարանը:  Վերանորոգումից հետո երկու մարդ աշխատանքի հնարավորություն կունենան այստեղ, `շաբաթը  250 դոլար նվազագույն աշխատավարձով):



Комментариев нет:

Отправить комментарий