Հայաստանի կործանման սարսափելի սցենարը.
Հայաստանում Ռուսաստանի վատագույն տարբերակն է. Պետրոս Մակեյան
ՀԱԿ անդամ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը հնարավոր է համարում, որ ՀՀԿ և ԲՀԿ ղեկավարներ Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ԲՀԿ-ն նախագահական ընտրություններին կպաշտպանի գործող նախագահի թեկնածությունը՝ փոխարենը, դրանից հետո կստանա ՀՀ վարչապետի պաշտոնը:
«Կարծում եմ՝ Հայաստանում ամեն-ինչ է հնարավոր: Նաև մենք ժամանակին կանխատեսել ենք, որ ԲՀԿ-ն ՕԵԿ-ի ֆունկցիան է վերցնելու և վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ նման սցենարի ավելի վատ տարբերակն է գնալու: Չի բացառվում, որ դա մեծ խաղ է, շատ մեծ խաղ: Մասնավորապես, որ Գագիկ Ծառուկյանը գնա վարչապետ, որպեսզի հետո Ռոբերտ Քոչարյանին իշխանությունը հանձնելու համար ավելի հեշտ լինի: ԱԺ-ն՝ Աբրահամյան Հովիկ, վարչապետ՝ Ծառուկյան Գագիկ, կհասկանան, որ ուրիշ այլընտրանքային դաշտ չի կարող գործել և նախագահական պոստը կհանձնեն Ռոբերտ Քոչարյանին: Կարծում եմ՝ դա վարչախմբի կամ Հայաստանում ձևավորված մաֆիայի ծրագրերն են, Հայաստան պետության կործանման վերջնական ծրագիրն է»,- ասաց Պ. Մակեյանը:
Նրա կարծիքով՝ նախագահական աթոռի հանձնումը կիրագործվի 2018-ին, իսկ 2013-ի նախագահական ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն իրար չեն խանգարի, ընդդիմությանը կմեկուսացնեն ԲՀԿ-ով. «Մեծ հաշվով, դա այս փուլում իրականացվել է: Եթե ընդդիմությունը հետևություն չանի, այս մի քանի ամիսների ընթացքում այդ ծրագիրը հաստատ կյանքի կկոչվի»:
Ըստ Մակեյանի` դա կլինի Ռուսաստանի վատագույն տարբերակը, որովհետև Ռուսաստանում ժողովրդին հրապարակային ասացին, որ իրենք պայմանավորվել են, մի մասն ընդունեց, մի մասը չընդունեց, մի մասը նույնիսկ փողոց դուրս եկավ, բայց Հայաստանում ժողովրդին լրիվ խաղից դուրս են դրել, միայն խաղացնում, փողեր են բաժանում, աճուրդով ԱԺ են ձևավորում. «ՌԴ համեմատ մեր մոտ այլանդակությունը չափից ավելի շատ է»:
Սկզբնաղբյուրը armtown.com

Պատրաստված է http://lurerarm.blogspot.com/ Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:
Комментариев нет:
Отправить комментарий