4.05.2012

Չորս կուսակցություն ընտրությունների միասնական շտաբ ստեղծեցին:

Քաղաքագետների միությունում 4 քաղաքական ուժ` ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, «Ժառանգությունը» եւ ԲՀԿ-ն ստորագրեցին ընտրությունների հանրային վերահսկողության միասնական շտաբ ստեղծելու մասին հայտարարության տակ, նախաձեռնողը Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանն է: ՀՀԿ ներկայացուցիչը հրաժարվեց ստորագրել հանրային վերահսկողության միջկուսակցական միասնական ընտրական շտաբ ձեւավորելու մասին փաստաթղթի տակ, եւ լքեց դահլիճը: Հայտարարության մեջ ասվում է. «Մենք` ՀՀ հինգերորդ գումարման ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ներկայացուցիչներս, գիտակցելով ՀՀ առջեւ ծառացած բարդ խնդիրների բարեհաջող հանգուցալուծման համար մայիսի 6-ին կայանալիք ընտրություններն ազատ, արդար, թափանցիկ, եվրոպական չափանիշներին հարիր անցկացնելու նշանակությունը, կարեւորելով այդ գործընթացում հանրության եւ քաղաքական կուսակցությունների ջանքերը միաբերելու անհրաժեշտությունը, համաձայնվում ենք ձեւավորել ընտրությունների հանրային վերահսկողությամբ միջկուսակցական ընտրական շտաբ»: Քննարկումներում ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը կարեւորեց առաջիկա ընտրությունների արդար անցկացումը անվանելով այն ճակատագրական ազգի համար. «Մենք նաեւ շատ լավ հասկանում ենք, որ չարիքի հեղինակը դա Սերժ Սարգսյանի ղեկավարած ռեժիմն է»:
Շտաբի հաջորդ նիստը տեղի կունենա ապրիլի 11 - ին, ժամը 11 -ին:
Դիտեցեք տեսանյութերը. Քննարկում ՀՔՄ-ում - մաս 1, մաս 2, մաս 3


Պատրաստված է http://lurerarm.blogspot.com/ Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:

Комментариев нет:

Отправить комментарий