ՆԱՍԱ - ի NASA Mars Reconnaissance Orbiter ` Մարսի ուղեծրային հետախուզական սարքը այդ մոլորակի վրա "ավազային սատանա" է նկարահանել:
Նկարահանող սարքը ֆիքսել է, թե ինչպես է 20 կմ բարձրության հասնող "ավազային սատանան" սլանում Մարսի մակերեւույթի` Ամազոնյան դաշտ կոչվող տարածքով:
Ավազային սատանաները երկրային տոռնադոների յուրօրինակ նմանությունն են: Մարսի վրա դրանց ձեւավորման պատճառները նման են երկրայինին, արեւի միջոցով տաքացվող մոլորակի մակերեւույթը իր հերթին տաքացնում է վերեւում գտնվող մթնոլորտի շերտերը: Մթնոլորտի ցածր խոնավության դեպքում նրա վիճակը դառնում է անկայուն, եւ տաք գազը բարձրանալով սկսում է մրրիկի տեսքով պտտվել: Պտտվող շարասյունը մոլորակի մակերեւույթից իր մեջ է ձգում փոշին, դարձնելով այն տեսանելի:

Պատրաստված է http://lurerarm.blogspot.com
Комментариев нет:
Отправить комментарий