3.05.2012

Ռուսաստանում պետք է մտածեն նոր ընտրությունների մասին. Միխայիլ Գորբաչով

Ռուսաստանում պետք է մտածեն նոր ընտրությունների մասին. Միխայիլ Գորբաչով 1in.am

Խորհրդային Միության նախկին ղեկավար Միխայիլ Գորբաչովը երեքշաբթի օրն ասել է, որի ինքն անհանգստացած է նախագահական ընտրություններով, որոնցում հաղթեց նախկին վարչապետ Վլադիմիր Պուտինը: Գորբաչովը կոչ է արել քննարկում սկսել երկրում նոր ընտրություններ անցկացնելու վերաբերյալ:

Ինչպես գրում է Reuters-ը, Վլադիմիր Պուտինն ասել է, որ ինքն ընտրվել է արդար ընտրություններում, բայց միջազգային դիտորդները հայտնում են, որ ընտրությունները կազմակերպված են եղել այնպես, որ Պուտինը հաղթի: Պուտինի հակառակորդներն ընդունում են, որ, ամենայն հավանականությամբ, նա ստացել է ձայների մեծամասնությունը` ավելացնելով, սակայն, որ հրապարակված տվյալները չափազանցված են:


Գորբաչովն ասելէ, որ պարզ է՝ ինչ-որ բան իսկապես այնպես չի ընթացել՝ ինչպես դեկտեմբերի 4-ի խորհրդարանական ընտրություններում, այնպես էլ մարտի 4-ի նախագահական ընտրություններում:

81-ամյա ղեկավարը ռադիոհաղորդման ընթացքում չի ցանկացել հստակ նշել, թե ինչն է իր կարծիքով սխալ ընթացել ընտրություններում, բայց պնդել է, որ ընտրություններն արդար չեն եղել:
Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:

Комментариев нет:

Отправить комментарий