3.06.2012

Ուր է մեր պատվախնդրությունը:

Ես ՀԱԿ անդամ չեմ եւ ճիշտ է քաղաքականությանը այդքան մոտ չեմ գտնվում, բայց իմ կարծիքով էս պետությունը չկորցնելու համար ազգովի պետք է սատարենք ՀԱԿ -ին, ազգովի մեր բոլոր ուժերը համախմբենք, որպեսզի իշխանությունից հեռացնենք այդ երկու ղարաբաղցիներին: Մենք արդեն հիմա փաստացի անկախ չենք, կա՞ մեկը որ չի տեսնում մեր անկախության կորուստը` ըստ ստորագրված փաստաթղթի մեր երկրի տարածքում 40-50 տարի պետք է այլ պետության զինված ուժեր գտնվեն, մենք ի՞նչ պետք է տանք որ ռուսական զորքը նորից մեզանից հարուստ հարեւանների օգտին չգործի - նորի՞ց տարածք ենք նախապատրաստում հանձնել, թե նորի՞ց գենոցիդ: Բոլոր ռազմավարական օբյեկտները նվիրված են այլ պետությունների, հիմա փաստաթղթեր են ստորագրվում որով Հայաստանի  տարածքները հեկտարներով հանձնվում են որպես Ռուսաստանի սեփականություն, իբր Մոսկվայում դեսպանատան տարածք վարձակալելու փոխարեն, մյուս կողմից այս պահի դրությամբ իշխանությունը իր կարիքների համար արտասահմանյան կառույցներից վերցրաց փողերի դիմաց Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու մոտ 1500 դոլարի չափ պարտքի տակ է գցել: Այդպիսով իրենց իշխանությունը պահելու համար երկիրը եւ նրա բնակչության ապագան հանձնվում է օտարին:
Անգամ ՍՍՀՄ կազմում մի քանի անգամ ավելի շատ ենք անկախ եղել քան հիմա:
Այս իշխանությունների օրոք աղքատությունը չի նվազում, ավելին 10 տարուց ավել է այս իշխանության կողմից մտցված - "Փարոս" կոչվող համակարգով աղքատություն է խրախուսվում: Երեխաները հաշմանդամ են դարնում վիրահատության համար գումար չլինլու պատճառով: Սեռժիկ Սարգսյանին, Ռ. Քոչարյանին, ՀՀԿ -ին, ԲՀԿ -ին, ՀՅԴ -ին... մնացած սրանց սպասարկող մանր մունր կուսակցություններին, կառույցներին եւ անհատներին, նաեւ այդ թվում ՀԱԿ -ից հեռացածներին - միավորում է հոկտ.27 եւ մարտի 1 հանցագործությունը,  դրա վրա աչք փակելը, ուրեմն այդ պատճառով ՀՀ -ում բարձր պաշտոններ են զբաղեցնում հոկտ. 27, մարտի 1 հանցագործությունները կատարելու համար իրենց լուման ներդրածները, հոկտ. 27, մարտի 1 հանցագործությունը քողարկելու համար իրենց լուման ներդրածները: Մենք ուշադրություն պետք է դարձնենք որ հոկտեմբերի 27 -ին գնդակահարվել ու բոլոր առումներով պղծվել է ՀՀ զինանշանները եւ ամեն ինչ արվել է որ չպատժվեն /այդ նպատակով անգամ մահապատիժը վերացվեց/ եւ պատժվելու փոխարեն պղծողները ղեկավարում են երկիրը:
Ո՞ր ազգը կներեր հոկտ. 27 նման հանցագործություն կատարած հանցագործներին, եթե չի պատժում դա արդեն պետություն չէ եւ ազգ չէ, եթե չենք ներում ո՞ր ազգը կհանդուրժեր այդ հանցագործության համար պատասխանատուներին եւ այդ հանցագործության մեջ կասկածվողների իշխանություն բռնազավթելուն, ո՞րն է մեր ազգային հպարտությունը, ու՞ր է մեր պատվախնդրությունը:
Կա կուսակցություն, որ իրեն ընդիմություն է հայտարարում, բայց միեւնույն ժամանակ իշխանության ներկայացուցիչների համար փառահեղ ընդունելություններ է դրսում կազմակերպում, առողջ տրամաբանությունը եւ մեր բազմաթիվ սխալների փորձը հուշում է, որ մենք պետք է նայենք ոչ թե արված հայտարարություններին, այլ կատարած գործերին:
Անգամ 5000 դրամ ընտրակաշառքը վերցնողների բացարձակ մեծամասնությունը չի ընտրում այս իշխանության ներկայացուցիչներին, արդյունքների մեծամասամբ կեղծումը կատարվում է հանրապետությունից բացակայողների ձայները հաշվառելու /իշխանության թվերով մոտ 1 մլն. 200 հազար մարդ հեռացել է հանրապետությունից/ եւ իշխանության օգտին կեղծելու եղանակով:
Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:

Комментариев нет:

Отправить комментарий