3.27.2012

Թուրքիայի հրեական համայնքի ղեկավար Իսակ Հալեվին պահանջել է հրապարակայնորեն ներողություն խնդրել

Թուրքիայի գլխավոր ռաբբի Իսակ Հալեվին, թուրքական հեռուստատեսությամբ ցուցադրվող շամպուններից մեկի գովազդը դատապարտող հայտարարությամբ է հանդես եկել:

Թուրքիայի հրեական համայնքին զայրացրել է շամպունի գովազդը, որի հեղինակները օգտագործել են նացիստական ​​Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի ճառի արխիվային տեսագրությունը, գրում է NEWSru Israel -ը:
Գովազդում օգտագործվել է Հիտլերի ելույթներից մեկը որտեղ տիտրերով ասվում է. "Եթե դու կանացի հագուստ չես կրում, ապա մի օգտագործիր կանացի շամպուն: Վերցրու այս մեկը: Իսկական տղամարդիկ սա են գործածում":

Թուրքիայի գլխավոր ռաբբի Իսակ Հալեվին պահանջել է եթերից վերացնել սկանդալային հոլովակը: Որը չի կատարվել:

"Մենք հիշեցնում ենք, անընդունելի է առեւտրային նպատակով Հիտլերի պատկերի օգտագործումը, պատմության մեջ ամենահրեշավոր ռեժիմը, որը միլիոնավոր մարդկանց է ոչնչացրել: Մենք պահանջում ենք հրապարակայնորեն ներողություն խնդրել", - ասվում է ռաբբիի հայտարարությունում:

Նման թեմաներով, բլոգում դիտեցեք Ադոլֆ Հիտլերի տնային տեսագրությունները:
 Հիտլերը իսկական տղամարդկանց շամպուն է գովազդում: /վիդեո/


Պատրաստված է http://lurerarm.blogspot.com/ Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:

Комментариев нет:

Отправить комментарий