Քիչ չեն մարդիկ, ովքեր տառապում են տարբեր հիվանդությունններով, ունեն հոգեկան ու հոգեւոր խնդիրներ, ընտանեկան ու առտնին հոգսեր, որոնց լուծումները հաճախ թվում են անհաղթահարելի, մշուշոտ։ Այս պարագայում, ոմանք Աստծո օգնությանը, բժիշկներին, հոգեբաններին դիմելու փոխարեն, ՙսրտամոտ՚, ՙբանիմաց՚ մարդկանց խորհուրդներին ապավինելով, փորձում են ապաքինվել, իրենց կնճռոտ խնդիրները լուծել էքստրասենսների, գուշակների, շամանների, գրբացների եւ այս կարգի այլ ու կասկածելի ՙհրաշագործների՚ օգնությամբ` առավել վնաս հասցնելով իրենց առանց այդ էլ հիվանդ ու տկար մարմիններին եւ որ ավելի վտանգավոր է՝ հոգիներին: Այս շարքում չմոռանանք նաեւ տառապանքների աղբյուրն ու թիրախը ՙտեսնող՚ եւ դրանք իսպառ վերացնելու երաշխիք տվող ՙթուղթ ու գիր՚ անող-քանդողների` օրեցօր ավելացող հոծ բանակները: Այս ՙհրաշագործներն՚ իրենց ծառայությունները մեծամասամբ հրամցնում են մարդկանց նաեւ սրբապատկերների առկայությամբ՝ իրենց թակարդն ընկած միամիտներին, ավետարանական ճշմարտություններից անտեղյակ մարդկանց համոզելու համար, թե իբր իրենց ՙշնորհը՚ ի վերուց՝ Աստծուց է տրված։
Ցավալի է, որ քրիստոնեությունը պետականորեն առաջինն ընդունած ժողովուրդն այսօր մոռացության մեջ է թաղում իր պապերի եւ հայրերի հավատքը եւ սովյալների պես վազում կախարդների ու խաբեբաների գիրկը, որոնց նպատակը միմիայն ՙանուս՚ հոգիներին գրավելն ու դրամաշորթությունն են:
Սակայն այսօր անդրադառնանք կախարդներին:
Կախարդները սովորաբար ոչ մեծ գումարով են աշխատում, բայց` երկարատեւ, այնքան, մինչեւ զգում են, որ արդեն դատարկել են հաճախորդի դրամապանակն ու գրպանները: Առաջին մի քանի այցելությունների ժամանակ հիվանդն ասես շոշափելիորեն ՙզգում՚ է սուր ցավի մեղմանալը եւ հավատում, թե ՙհրաշագործը՚ կարողացավ ամոքել իրեն՝ իբր սեփական անձը վտանգելու, ցավն իր վրա վերցնելու գնով: Սակայն բուժումն ավարտելուց հետո՝ օրեր կամ ամիսներ անց, ցավը մի քանի այլ հիվանդությունների (լուսնոտություն, ցավագարություն եւն) հետ միասին վերադառնում է` անասելի տանջանքների մեջ գցելով նախկին հիվանդին: Այդ անմարմին դիվային ուժերը, որ մի ժամանակ պտտվում էին խաբեբա ՙբժշկի՚ գլխավերեւում, այժմ արդեն գտել են իրենց ապաստանը բժշկվողի մարմնի մեջ:
Այսօրինակ ՙբժիշկները՚ սովորաբար իրենց ՙփրկչական՚ կարիերան սկսելուց առաջ մի հիասքանչ հեքիաթ են պատմում, համաձայն որի` երեւացած տեսիլքն է պատվիրել իրենց ՙհրաշագործություններ ու բժշկումներ՚ անել: Հրապուրիչ է Աստծո անունը տալը, բայց ներքուստ ուրիշի կամքը կատարելը: Մարդ արարածն իր ստեղծման օրվանից միշտ փափագել է վայելել Աստծո ներկայությունը, սակայն խավարի իշխանի գայթակղությամբ զրկվել է դրախտից, արտաքսվել եւ հիմա փոխանակ զղջալու եւ ափսոսանքի արտասուք հոսեցնելու, գնահատելու խաչյալ Փրկչի աշխարհ բերած հաղթանակը` իր մեղքը բազմապատկելու է գնում:
Ի՞նչ կպատահեր, եթե կախարդներից մեկն իր հաճախորդին ասեր. ՙԵս սատանայի օգնությամբ եմ քեզ բժշկելու, համեցի՜ր…՚: Հաճախորդը սարսափահար իրեն դուրս կնետեր:
Հիշենք Կաշպիրովսկու բժշկումները: Որչափ մեծ էր նրա համբավը, բայց ի՞նչ պարզվեց տարիներ հետո. բոլոր բժշկվողները ոչ թե բուժվել էին, այլ տարիներ անց հարյուրապատկել իրենց ցավերը եւ մահացել տանջանքների մեջ:
Եթե զգում եք, որ նման մարդիկ փորձում են գրավել ձեզ, աղոթեք. ՙՏեր Հիսուս Քրիստո՜ս, Աստծո Միածին Որդի՜, ողորմիր ինձ` բազմամեղիս՚: Մի՜ խաբվեք անգամ կախարդի այն խոսքերից, թե սրբերի առաջ միասին աղոթելու եք կանգնում, անգամ նրանց հորդորներից` եկեղեցուց օրհնված մոմ առնելու կամ օրհնված ջուր բերելու պահանջներին… Հաճախորդներից շատերը մտածում են, թե օրհնված մոմի եւ ջրի ներկայությունը պետք է փախուստի մատնի առկա չար ուժերին, սակայն իրականությունն այլ բանով է սքողված. այս սրբությունները կախարդի հարկի տակ են բերվում՝ դրանք ծաղրուծանակի ենթարկելու նպատակով: ՙԻնչպե՞ս՚,- կհարցնեք դուք:
Ասենք այսպես՝ վերցնում են օրհնված ջուրը, նրա մեջ աղ կամ լուցկու հատիկներ լցնում եւ վրան մրմնջում սեւ մոգությանը բնորոշ հմայախոսություններ՝ արդեն իսկ պղծելով այն, իսկ վառված մոմն անպայման դնում կախարդական շրջանակի կամ քառակուսու մեջ: Այնուհետեւ սկսվում է այցելուին հմայելու հերթը: Շատ հաճախ կախարդները, ուղիղ նայելով իրենց թակարդն ընկած մարդկանց աչքերի մեջ, փորձում են հիպնոզի միջոցով եւ չար ուժերի ազդեցությամբ ներխուժել նրա գիտակցական ոլորտը: Այս քայլի բարեհաջող ավարտից հետո հաճախորդն այլեւս կախարդի գերին է` խայծը կուլ տված ձկան նման, եւ կարող է ենթարկվել այն ամենին, ինչ դիվային ուժերը կթելադրեն: Կախարդը նրա կյանքի անցյալից պեղում է տարաբնույթ դրվագներ, պարզում այս կամ այն բարեկամի արդար, մաքրասիրտ լինելը, բացահայտում մեկ այլ մերձավորի նենգությունն ու նրա կողմից բարձի կամ հագուստի մեջ թաքցրած ՙթուղթ ու գիրը՚՝ հավատ ներշնչելով, որ եթե նրան բախտը չժպտար, ու նա չգար իր մոտ՝ ապա մոտակա ժամանակներում պիտի կնքեր իր մահկանացուն:
Սկզբնապես թվում է ինչ-որ հանգստություն է իջնում խաբված հաճախորդի վրա, միտքն ու բանականությունն ասես թարմանում, սակայն հետո հոգում սկսվում է ցավագին մի խառնաշփոթ. սատանան, շահելով եւս մեկին, մտածում է նրան ոչնչացնելու նոր միջոցի մասին:
Կախարդներին դիմողների շարքերում կան մարդիկ, ովքեր թալանվել են, կամ նրանցից գողություն է կատարվել։ Ինչ-ինչ պատճառներով օրինապահներին դիմելուց խուսափելով՝ գերադասում են կատարվածի մասին դիմել գուշակի եւ արդյունքում, շնորհիվ այդ կախարդի, ՙպարզում՚, որ հանցագործությունը կատարել է մերձավորներից մեկը: Հիմա պատկերացրեք այն խեղճ բարեկամին, ով իսկապես անմեղ է, սակայն պետք է կարողանա ապացուցել իր ազնվությունն ու չարված գողությունը: Պարզ է արդեն, թե ինչ է լինելու սրա հետեւանքը. անախորժություններ ընտանիքներում, վեճեր, գժտություններ. սրանք՝ լավագույն դեպքում։
Միակ շահողը կախարդն է՝ շորթած իր գումարներով։
Հայտնի բան է, որ դեւերը գործում են կախարդների օգնությամբ. անմարմին լինելով՝ վերջիններիս միջոցով մարմին են փնտրում` բնակվելու համար: Դրանք հիմնականում փորձում են ծածուկ պահել իրենց էությունը, վստահեցնել, որ ամենեւին էլ դեւեր չկան, եւ մարդն է իր երեւակայությամբ ստեղծում դրանք: Իրականում կախարդները դիմում են հենց այդ դիվային ուժերին, նրանցից ստանում զորություն՝ ոմանք գիտակցաբար, ոմանք էլ՝ անգիտությամբ։ Վստահաբար շատերը, ովքեր դիմել են կախարդներին, լսած կլինեն, թե ինչպես են նրանք փաստում, որ իրենց զորությունը ստացված է. ՙինչ-որ մեկն ինձ ասաց՚, ՙինչ-որ ուժ կառավարում է ձեռքերս՚, ՙմեկն ինձ թելադրում է, իսկ ես կատարում եմ նրա ասածները՚։ Ցավոք, ճշմարիտ հավատքից հեռու կանգնած մարդկանց թվում է, որ այդ զորություններն Աստծուց են։ Սակայն Աստվածաշունչը եւս զգուշացնում է մեզ, որ սատանան էլ է կերպարանավորվում որպես լուսո հրեշտակ` կեղծելով իր իրական դեմքը:
Ուստի հարկ է զգուշանալ այս կարգի ՙպայծառատեսներից՚։ Մի՜ խաբվեք, անգամ եթե ապագային վերաբերող հատուկենտ ճշմարտություններ լսեք: Մի՜ խաբվեք կախարդի սենյակում սրբանկարների ներկայությունից. դրանք արտաքին ֆոնը պահելու համար են միայն: Գիտակցե՜ք, որ ճշմարիտ բժշկողը նախ անբիծ հոգեւոր արժեքների կրող պետք է լինի, սրտեր քննող եւ այնտեղ քողարկված մեղքը տեսնող, այլ ոչ թե սրբանկարի կողքին ՙխաղաթուղթ բացող՚: Իսկ եթե երբեւէ դիմել եք նրանց ՙօգնությանը՚, ապա հարկ է, որ ապաշխարեք: Մոտեցող կիրակի՝ սուրբ պատարագի ընթացքում, հաղորդվեք Քրիստոսի Մարմնին ու Արյանը և վստահ եղեք, որ Ս. Հաղորդությունն ընդունելով՝ այլեւս զերծ կմնաք դիվային ուժերի հարձակումներից:Է

Комментариев нет:
Отправить комментарий