2.20.2012

ԱՄՆ բանտերը (24 ֆոտո)

ԱՄՆ բանտարկյալների թվով աշխարհում առաջին տեղում է: Ներկա պահին այդ թիվը հասնում է 2 միլիոն 300 հազար մարդ: Բացի դա Միացյալ Նահանգներում, ամենամեծ մակարդակն է բանտարկյալների մեկ շնչի հաշվով, 752- մարդ 100 000 բնակչության համար: Ոչ պաշտոնական թվերով Լոս Անջելեսի բանտերում շուրջ 1000 հայ կա:

Բանտարկյալների թվով աշխարհում երկրորդ տեղում, առաջին տեղից զգալի տարբերությամբ ընթանում է - Ռուսաստանը,  հունվարի 1 - 2012 թ  դրությամբ ըստ պաշտոնական տվյալների  Ռուսաստանի Դաշնության մեջ գտնվող գաղութներում եւ բանտերում նստած էին 755.6 հազար մարդ. Որոնցից այս պահին բանտերում են 85 գողեր եւ 523 քրեական հանցագործ խմբերի ղեկավարներ:

Հայաստանում ըստ իրավապաշտպանների ավելացել է կալանավորների թվաքանակը, եթե նախկինում միշտ 4000 -ից պակաս է եղել, ապա 2011 թվականի տվյալներով Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում պահվում են 5271 անձ, որոնցից 100` ցմահ դատապարտյալ: Դատապարտյալ կանանց թիվը 144-ն է, իսկ անչափահասներինը` 20: Բայց այս գրառման թեման ամերիկյան բանտերն են:

Անցյալ ամիս Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը «Համաշխարհային զեկույց — 2012″ , հրապարակված զեկույցի շրջանակներում ԱՄՆ բանտերում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ մի ամբողջ գլուխ է հատկացված:

Զեկույցում նշվում է որ ԱՄՆ -ում մարդիկ երբեմն շատ երկար ժամկետներով են դատապարտվում: Ամեն տարի ավելանում է ներգաղթողների մեկուսարաններում պահվող ոչ քաղաքացիների թվաքանակը, չնայած այն բանին որ նրանց մեծ մասը հասարակական վտանգ չեն ներկայացնում:

Human Rights Watch հաղորդում է որ Նյու Յորքում հազարավոր մարդիկ մինչեւ դատը մանր հանցագործությունների մեղադրանքով անհիմն նախնական կալանքի մեջ են գտնվում այն պատճառով, որ անկարող են վճարել նույնիսկ նվազագույն չափով գրավը:

2008թ. 90% մանր հանցագործությունների համար կալանավորվածները, ազատազրկված են եղել նախնական կալանավայրերում քանի որ չեն կարողացել վճարել նշանակված 1 հազ. կամ ավելի պակաս ԱՄՆ դոլար գրավը:
2011 թ. Իլլինոյս նահանգը միացավ այն 15 նահանգներին, որտեղ վերացրել են մահապատիժը,սակայն 34 նահանգներում դեռեւս թույլատրվում է մահապատիժը: 2011թ. ԱՄՆ -ում 39 մարդ է մահապատժի ենթարկվել, նշվում է որ մահապատիժների նվազման միտում է դիտվում, քանի որ 2009թ. այդ թիվը եղել է 52 մարդ:

Ռասայական անհամամասնություն կա հանցագործների վիճակագրությունում: Թմրամիջոցների հետ կապված սպիտակամորթների եւ աֆրոամերիկացիների կողմից կատարված հանցագործությունները մոտավորապես հավասար են, սակայն աֆրոամերիկացիները կազմում են ԱՄՆ - ի բնակչության միայն 13% - ը, բայց 2009 - ին բոլոր կատարված ձերբակալությունների մոտ 33% նրանց վրա է ընկել, ԱՄՆ բանտերում գտնվող ոչ սպիտակամորթ ցմահ բանտարկված երիտասարդները կազմում են 77% : (24 ֆոտո սկզբնաղբյուր)


 
1

 
2

 
3

 
4

 
5

 
6

 
7

 
8

 
9

10

11

 
12

13

 
14

 
15

16

17

 
18


 
20

 
21

 
22

 
23

 
24

Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:

Комментариев нет:

Отправить комментарий