1.25.2012

Ախտորոշման հեղաշրջում - ՄԻԱՎ - ի ստուգումը օռալ եղանակով:

orasure.com 25 հունվարի 2012թ
.
Արյան մեջ ՄԻԱՎ - ի հայտնաբերելու թեստը մոտ ապագայում կարող է փոխարինել  շվաբրի օգնությամբ լնդերից վերցված գրպանի թեստային սարքով, - գրում է The Daily Mail -ը:  McGill համալսարանի աշխատակիցները գտել են, որ այս այլընտրանքը 99% ճշգրտության ստուգում է ապահովում ախտորոշման բարձր ռիսկային խմբերի մեջ, իսկ այն մարդկանց ովքեր չեն մտնում այդ խմբերի մեջ 97% - ճշգրտության: Test OraQuick HIV1 / 2 -ը թուք չի օգտագործում: Գաղափարը նրանում է որ ՄԻԱՎ հակամարմինները վերցվեն անմիջապես լորձաթաղանթի մեմբրանների արյան անոթների մեջից: Եթե ՄԻԱՎ հակամարմինները առկա են նմուշում, ապա քննությունը դա նույնականացնում է ընդամենը 20 րոպեում:
Ըստ թեստը ստեղծող հետազոտական ​​խմբի ղեկավարի, դոկտոր Փայ Նիտիկի Պանտի, սա շատ ավելի հարմար եւ պարզ թեստ է քան արյան ստանդարտ թեստը: Այն տարբերվում է նրանով որ ոչ ինվազիվ եւ անցավ է: Հետագայում, շնորհիվ այս թեստի, մարդիկ իրենք կարող են ստուգել ՄԻԱՎ - ի առկայությունը:
Սա հատկապես կարեւոր է այն երկրներում, որտեղ դրական - ՄԻԱՎ հանդեպ կա խտրականություն, եւ միեւնույն ժամանակ ՁԻԱՀ - ի հիվանդացության բարձր մակարդակ, - ասում է հետազոտության համահեղինակ, Լոնդոնի հիգիենայի դպրոցի եւ Արեւադարձային բժշկության դոկտոր. Ռոսաննա Պիլինգը:
Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:

Комментариев нет:

Отправить комментарий