1.17.2012

Տանը, առյուծների հետ:

Դերասանուհի Մելանի Գրիֆֆիտի մայրը - դերասանուհի եւ մոդել Տիպպին վաղուց հայտնի է  մեծ վայրի կատուների հանդեպ իր տարօրինակ սիրով: Դեռ 70 -ականների սկզբին նա Լոս Անջելեսից 30 մղոն հեռավորության վրա, մասնավոր "Շամբալա" անունով արգելոց էր հիմնել անազատության մեջ մեծացած խոշոր կատվազգիների ընտանիքի ներկայացուցիչներին խնամելու համար: Այն ֆինանսավորվում է այդ նպատակով 1983թ. ստեղծված ֆոնդից: Արգելոցը ավելի քան 70 վայրի գազանների տուն է հանդիսանում, այստեղ կան վագրեր, առյուծներ, պումաներ,սերվալներ եւ այլ խոշոր կատուներ:
Տարբեր ժամանակներում դերասանուհու տանը ապրել են վագրեր եւ առյուծներ: Այս լուսանկարների շարքում  են 70 -ականների սկզբում Life ամսագրի ֆոտոթղթակցի կողմից արված նկարներ, դուք կտեսնեք Տիպպիի սիրելիներից մեկին - չափահաս առյուծ Տոգարին:
(18 նկար)

1964 -ից 1982 թվականների դերասանուհու ամուսինը եւ համատեղության կարգով նաեւ գործակալ Նոէլ Մարշալը
1981 թ. էկրան բարձրացավ   Տիպպի «Մռնչոց» ֆիլմը. Քեդրի մասնակցությամբ-այն երեք ֆիլմերից մեկը, որի պրոդյուսերը Նոէլն է, այս ֆիլմում նա նաեւ սցենարի հեղինակն է, ռեժիսոր եւ ֆիլմի գլխավոր դերակատարը:
Ֆիլմի գլխավոր դերակատարուհու աղջկա դերը բաժին ընկավ, Տիպպիի աղջկան` Մելանի Գրիֆիտին, նկարում:
«Մռնչոց» ֆիլմը թրիլլեր է  մի ընտանիքի մասին, որն ապրում է ռանչոյում` երկու փղերի եւ ավելի քան 100 վայրի վագրազգի գազանների հետ: Բայց երկու չարագործ -որսագողերի մտքով անցնում է վնաս պատճառել ընտանիքին, եւ նրանց հայտնվելով գազանները պետք է ագրեսիա ցուցաբերեն: Այս ֆիլմը Հոլիվուդի ամենավտանգավոր ֆիլմերից մեկն է համարվում եւ ամենաթանկ ընտանեկան ֆիլմը: Ֆիլմի հասույթը կազմել է 2 մլն. դոլար, որը ավելի քիչ է քան ֆիլմի համար նկարահանման ծախսերը:
Նկարահանումների ընթացքում դերասանուհու ընտանիքը բազմիցս ենթարկվել է հարձակման "դերասան" գազանների կողմից: Բայց գազանների հարձակումներից ֆիլմը նկարահանելու ընթացքում բոլորից շատ տուժել է ռեժիսոր Յան դե Բոնտը, նկարում:
Նաեւ
ՇնորԱշխարհի Շուրջ: Մարդը որ խոսում է առյուծների հետ /ֆոտո,վիդեո/հակալություն որ հետաքրքրվում եք բլոգի գրառումով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի այս գրառումը պարտադիր է:

Комментариев нет:

Отправить комментарий