1.10.2012

Կարդաշյան ընտանիքի ֆաբրիկաներում դեռահասներ են աշխատում:

 Հունվարի 9, 2012թ.  wetpaint.com
Նկարում Կարդաշյան քույրերը եւ Կրիս Ջենները, ժամանել են Լաս-Վեգաս մասնակցելու Kardashian Khaos -ի բացմանը.  2011, դեկտեմբերի 15:


Չինական գործարաններում, որտեղ արտադրում են Կարդաշյան քույրերի հավաքածուներ, ցածր աշխատանքային պայմաններ են գործում:
Իրավապաշտպան կազմակերպությունները գտնում են, որ չինական ֆաբրիկաներում, որտեղ կարվում են Կարդաշյան ընտանիքի ապրանքանիշերի հագուստները, աշխատում են 16 տարեկան դեռահասներ: Կարդաշյանները հայտնի են` իրենց ընտանիքի կյանքի մասին պատմող տեսանկարահանումներով ռեալիթի-շոուից:
Իրավապաշտպանները հայտարարել են արտադրական տարածքներում ցածր ջերմաստիճանի, կոյուղու վատ հոտի, ինչպես նաեւ 84 - ժամյա աշխատանքային շաբաթվա մասին: Երիտասարդ աշխատողները վարձավճարը` 1 ժամում $ 1 է, այն դեպքում, երբ հայտնի ընտանիքը տարեկան ստանում է $ 65 մլն.:
Քույրերի մայր` Կրիս Ջենները իր զարմանքն է հայտնել այս տեղեկության վերաբերյալ: Նա հայտարարել է, որ չինական ֆաբրիկաներում, ուր ընտանեկան բրենդի համար հագուստ են կարում, աշխատանքային պայմանները համապատասխանում են համաշխարհային ստանդարտներին:
Մեջբերումներ անելիս հղումը http://lurerarm.blogspot.com պարտադիր է:

Комментариев нет:

Отправить комментарий