1.08.2012

Աշխարհի ամենահսկա եւ ամենաթանկ թյուննոսը: (4 ֆոտո)

7 հունվարի 2012թ. japantoday  նկարը
Հսկայական ձկան քաշը 269 կգ է(593 ֆունտ): Այն բռնել են Ճապոնիայի հյուսիսային ափերում եւ վաճառել Ճապոնիայի 2012թ. անկացված առաջին աուկցիոնում 56,49 միլիոն իեն (736 հազ. դոլար) ռեկորդային թանկ գնով: Հսկա ձկանը բռնելու ջանքերը լիովին փոխհատուցվեց վաճառված համարյա երեք քարոռդ միլիոն դոլար գնով:



1. 5 Հունվարի 2012թ. Տոկիոյի «Sushi-Zanmai» ռեստորանում ավագ խոհարարը բռնել է հսկա թյուննոսի(ռուս. тунец, անգլ.tuna) գլուխը: Նախորդ տարվա ռեկորդային թյուննոս ձուկը արժեցել էր 32,49 միլն. իեն կամ 416 հազ. դոլար: Հսկա ձկանից պատրաստված մեկ բաժին սուշին, «Sushi-Zanmai» ռեստորանում վաճառվում է 418 իեն (կամ 5,45 դոլար):
«Սա ճաշակելը երջանկություն է, ասելու բան չունեմ» -ասում է 51 ամյա հաճախորդ Կոսուկե Շիմոգավարան: Եթե սուշին վաճառեին վճարված գնի ինքնարժեքով, ապա մեկ բաժին սուշին կարժենար մոտ 20 անգամ ավելի թանկ:

2. «Kiyomura Co» ընկերության նախագահ Կիյոշի Կիմուրան, մեջտեղում, «Sushi-Zanmai»  ռեստորանում բաժանում է հսկա ձուկը:

3. Ավագ խոհարարը թյուննոսի կտորը ձեռքերում:


4. Հաճախորդուհիներից մեկը փորձում է հենց նոր հսկայական թյուննոսից պատրաստված սուշին:
_________
  Ակնարկ.
Թյուննոս - ծովային ոսկի:
Թյուննոսի միսը ամերիկյան դիետոլոգների կողմից իսկական գանձ է համարվում: Նրանում բավականին շատ վիտամիններ եւ ֆոսֆոր կա (հարուստ է վիտամին D -ով, Օմեգա-3 ճարպաթթուներով եւ մի շարք այլ կարեւոր միկրոտարրերով), ԱՄՆ (Բերկլի եւ Հարվարդ) համալսարաններում այն պարտադիր մտցված է ուսանողների ճաշացանկում: 'Թյուննոսը - գիտելիքի սնունդ է", պնդում են առաջատար դիետոլոգները:
Մեջբերումներ անելիս հղումը http://lurerarm.blogspot.com պարտադիր է:

Комментариев нет:

Отправить комментарий