1.22.2012

16 -ամյա հոլանդուհին շուրջերկրյա ճամփորդություն է կատարել:

Նիդեռլանդների 16 -ամյա բնակչուհի Լաուրա Դեկկերը ավարտում է զբոսանավով շուրջերկրյա ճամփորդությունը:
Այս տեղեկությունը հաղորդել է բելգիական De Morgen օրաթերթի կայքը: Մեկ տարի առաջ Կարիբյան ծովում գտնվող Սինտ Մարտին կղզուց աղջիկը իր զբոսանավով ուղեւորվեց ճամփորդության:

Մեկ օր առաջ լրատվամիջոցները հաղորդեցին, որ երիտասարդ հոլանդուհու զբոսանավը 160 մղոն է /295 կմ/ մնում անցնի որ հասնի եզրագծին, սակայն վատ եղանակային պայմանների պատճառով Լաուրա Դեկկերը հավանաբար տեղ կհասնի երկու օր ուշ: Չնայած դրան կղզու բնակիչները եւ հյուրերը շաբաթ օրը սպասում էին ծովագնացուհուն:

Մեկ տարի եւ մեկ օրվա ընթացքում Լաուրա Դեկկերը հաղթահարել է 27 հազար ծովային մղոն (մոտ 50 հազար կիլոմետր): Պարբերականի տվյալով, նա կարող էր շուրջերկրյա ճամփորդություն կատարողների մեջ լինել ամենաերիտասարդ ծովագնացուհին, առաջ անցնելով Ավստրալուհի ռեկորդակրից:  Սակայն, Դեկկերի եւ նրա խնամակալ մարմինների միջեւ 2009թ. տեղի ունեցած սկանդալի պատճառով հոլանդուհու պաշտոնական ռեկորդը չեն հաշվելու`, քանի որ Գինեսի գրքի ներկայացուցիչները սկանդալի պատճառով հրաժարվել են գրանցել նվաճումը:

Այն ծամանակ, այդ խիզախ քայլը կատարելու համար մի կերպ ստանալով ծնողների թույլտվությունը, աղջիկը արդեն պատրաստ էր միայնակ կատարելու շուրջերկրյա ճամփորդություն, բայց նրան խանգարեց երեխաների պաշտպանության նիդեռլանդական կազմակերպությունը, դատարանի վճռով նրան փակելով սոցիալական մի հաստատության շենքում: Հետագա դատական  գործընթացները ոչ մի բանի չհանգեցրին, իսկ 2011 թ. հունվարի 20 -ին աղջիկը փախավ եւ սկսեց իր երկար սպասված ճամփորդությունը: Աղջիկը խոստովանել է, որ չի ուզում վերադառնալ հայրենիք, քանի որ վախենում է տեղի սոցիալական ծառայություններից:

Комментариев нет:

Отправить комментарий